Wednesday, 22 07 2026
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին

ԵՄ-ի քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է. ԵՄ պաշտոնյա

Եվրոպական Միության քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է։ Բրյուսելում նոյեմբերի 13-14-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ Եվրոպական խորհրդում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ այս մասին ասաց ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ պատասխանելով Բրյուսելում հարցին, թե որքանով է ԵՄ-ն լուրջ վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային նկրտումներին Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ եւ ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում։

«Ըստ մեր տեղեկությունների բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագիրն է դրված, որի շուրջ պետք է համագործակցել։ Բարձր եմ գնահատում փաստը, որ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. եւ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում սրա հետ։ Կան շատ վտանգված հարցեր՝ բանտարկյալներ, սահմաններ, բայց մենք ցանկանում ենք վերանայել այն հարցերը, որոնք դեռ սեղանի վրա են, որոնք դեռեւս երկու երկների միջեւ առճակատման խնդիրների առարկա են։ Մեր քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն է, Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելն է, որը Ռուսաստանի կողմից շատ զգալի ճնշման տակ է, եւ դա այն է, ինչ մենք ուզում ենք», – ասաց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ ԵՄ արտգործնախարարների խորհուրդը քննարկելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ շեշտադրեց, որ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի հասնելը եվրոպական անվտանգության տեսանկյունից կարեւոր գործոն է։ Պաշտոնյան նաեւ հավելեց, որ քննարկման առանցքային հարցերից մեկն էլ Հայաստանին աջակցելն է լինելու, որը պատերազմից հետո թուլացել է, բայց շարունակում է պայքարել ժողովրդավար ուղու վրա մնալու համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք քննարկվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության լիազորությունների ընդլայնման հարցը, ինչ է դա իրենից ենթադրելու, պաշտոնյան պատասխանեց. «Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, ցանկանում ենք շարունակել հնարավորինս շատ վստահություն բերել հայերին: Մենք ցանկանում ենք արդյունավետորեն տարածել աջակցության քաղաքական առաքելությունները Հայաստանին։ Դա քննարկում ենք ներքին կարգով, և հուսով եմ, որ շատ շուտով կկարողանանք խոսել Հայաստանի իշխանությունների հետ»։

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության երկխոսություն կա, եւ ԵՄ-ն հույս ունի քննարկել Հայաստանում իր առաքելության եւ այլ թեմաների վերաբերյալ հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում