Եթե Բարաք Օբաման շարունակի Իսրայելի նկատմամբ վարել նույն քաղաքականությունը, ապա ԱՄՆ հրեական համայնքը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել ԱՄՆ նախագահի համար նրա վերընտրության ժամանակ: Համենայնդեպս, հրեաները զգալի ազդեցություն են ունեցել այսօր ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, երբ Նյու Յորքում հայտնի քաղաքական գործիչ, դեմոկրատ Դևիդ Վերփինը պարտվել է հանրապետական Բոբ Թերներին, որը նորեկ է քաղաքականության մեջ:
Ոչ պաշտոնական տվյալներով` Թերները հավաքել է ընտրողների ձայների 54%-ը, մինչդեռ Վերփինը ստացել է 46%-ը: The New York Times-ը գրում է, որ Թերներն օգտվել է հրեական համայնքի՝ Օբամայից ունեցած դժգոհությունից:









































