Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանայի Աքորդայի պետական նստավայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Երկրների ղեկավարները դեմ առ դեմ և պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ կվարեն, որից հետո նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։
Պուտինն ու Տոկաևը տեսակապով կմիանան նաև Ռուսաստանի և Ղազախստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության XIX ֆորումի լիագումար նիստին, որը տեղի կունենա Կոստանայում։