Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանի նոր բոյկոտը. ու՞ր է քաղաքական բովանդակությունը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չի մեկնի Մոսկվա եւ չի մասնակցի ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին, որ տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին: Այդպիսով, Հայաստանը հերթական անգամ այսպես ասած բոյկոտում է ԱՊՀ միջոցառումը: Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հրաժարվել մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին: Նույն կերպ Բիշքեկ չէր մեկնել նաեւ Հայաստանի արտգործնախարարը: Ինչպես հայտնի է, Երեւանը նաեւ չի նշանակել ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում՝ նախկին ներկայացուցչին հետ կանչելուց հետո: Այդ ամենին զուգահեռ, Երեւանը պարբերաբար հայտարարում է, որ չի դնում այդ կառույցներից դուրս գալու հարց:

Եվ այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչն է խնդիրը: Որովհետեւ, առայժմ Երեւանի վարքագիշը ավելի շուտ նման է նեղացած երեխայի վարքագծի, քան պետության, որն ունի քաղաքականություն, դրանից բխող հարցադրումներ, խնդիրներ: Համենայն դեպս, եթե չմեկնելուց եւ չմասնակցելուց զատ, պաշտոնական Երեւանը նաեւ քաղաքական հանգամանալից տեքստերով բացատրի, թե ինչն է չմեկնելու, չմասնակցելու պատճառը, ապա դա կլինի արդեն պետության հասկանալի վարքագիծ, ընդ որում բոլորի համար հասկանալի, որովհետեւ տվյալ պարագայում հարցերը լոկ «ընդունող» կողմում կամ կառույցներում չեն, այլ նաեւ բոլոր այն կենտրոններում, որոնց հետաքրքրում են Կովկասում ծավալվող իրադարձությունները, հետեւաբար առաջիններից մեկն իհարկե Հայաստանի ու Ռուսաստանի, նաեւ Հայաստանի եւ ՌԴ «հովանոցի» ներքո ձեւավորրված կառույցների փոխհարաբերությունը:

Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է թե գնալու, թե չգնալու դեպքում հասկանալի լինի այդ խաղացողների համա: Իհարկե խոսքն ամենեւին «սիրտը բացելու» կամ «գրպանները դատարկելու» մասին չէ, սակայն քաղաքական կարեւոր նշանակություն ունեցող որոշումները թերեւս պետք է ուղեկցվեն քաղաքականապես հասկանալի տեքստերով, որոնք էլ քաղաքական բովանդակություն կտան չմեկնելու այն որոշումներին, որ կայացնում է Երեւանը: Հենց դա՝ քաղաքական բովանդակությունն է կարեւորն ու էականը, որովհետեւ, կրկնեմ՝ Հայաստանին հետեւում են այլ երկրներ, խաղացողներ, եւ ոչ միայն Արեւմուտքում, այլ նաեւ հարավում եւ արեւելքում: Ընդ որում, ծանրակշիռ խաղացողներ, որոնց համար քաղաքական ցուցադրական ակտերը ոչինչ են, կարեւորը եւ ուղենշային քաղաքական բովանդակությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում