ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա, որտեղ բանակցելու է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ նոր պատերազմի բռնկումից հետո հերթական այցն է կատարում ռեգիոն, եւ ըստ հայտարարված երթուղու, այս այցը լինելու է բավականին ընդգրկուն ու տարողունակ՝ մերձավորարեւելյան ռեգիոնից բացի ընդհուպ Ճապոնիա, Հարավային Կորեա, Հնդկաստան: Ի դեպ, հարկ է նկատել, որ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի անակնկալ խոշոր հարձակումից առաջ, որ տեղի ունեցավ հոկտեմբերի լույս 7-ի գիշերը, ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ: Ինչպես հայտնի է, ՀաքանՖիդանը մինչեւ Թոււրքիայի նախագահի ընտրություն զբաղեցնում էր այդ երկրի հետախուզության ղեկավարի պաշտոնը եւ արտգործնախարար նշանակվեց Էրդողանի վերընտրությունից հետո:
Այս հանգամանքը ուշագրավ է նրանով, որ Իսրայելի դեմ գրոհը անկասկած մեկ ամսում չէ, որ կազմակերպվել է: Ավելին, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ այդ գրոհին պատրաստվել են ավելի քան տարի: Իսկ Թուրքիան այն երկրներից է, որ սերտ առնչություն ուներ ՀԱՄԱՍ-ի հետ, Գազայի հատվածի հետ: Հենց Թոււրքիան էր Իսրայելի հետ համաձայնությամբ իրականացնում Գազայի հատվածի ծովային կապի պարեկությունը 2016թվականից: Միաժամանակ, հայտնի է ՀԱՄԱՍ-ի եւ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության կապը: Իսկ Թոււրքիան «Մահմեդական եղբայրների» հետ ունի ընդհուպ իշխանական մակարդակի հաղորդակցություն, ընդհուպ նախագահ Էրդողանի մակարդակով:
Այդ ամենի ֆոնին իրապես ուշագրավ է, որ մերձավորարեւելյան նոր մասշտաբային պատերազմի բռնկմանը նախորդող օրը ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել հենց Թուրքիայի արտգործնախարարի՝ հետախուզության ծառայության նախկին պետ Հաքան Ֆիդանի հետ: Այսօր արդեն Թուրքիան բացահայտորեն դիրքավորվել է Պաղեստինի պաշտպանությաբն դիրքում, իսկ այդ երկրի նախագահ Էրդողանը համտարարում է, որ Իսրայելը թիրախավորելով Գազան իրեն պահում է ոչ թե պետության, այլ ահաբեկչական կազմակերպության նման: ԱՄՆ հայտարարում է Իսրայելի աջակցելու մասին, միաժամանակ նշելով, որ չեն ուզում Իրանի հետ դիմակայություն, եւ ձգտում են անել այնպես, որ պատերազմը չստանա ընդլայնում:
Բոլոր դեպքերում անկասկած է, որ առկա իրավիճակում Թուրքիան առանցքայյին խաղացողներից է եւ պետքարտուղար Բլինքենն ըստ ամենայնի Անկարակում կփորձի ապահովել Իսրայելի հանդեպ Թուրքիայի առավել զսպված դիրքորոշում: Այդ ֆոնին, Անկարան էլ իր հերթին պետքարտուղարին դիմավորում է շանտաժով: Նախօրեին, Ստամբուլից Ադանա ի աջակցոււթյուն Պաղեստինի ավտոերթ իրականացրած «Մարդու իրավունքներ և ազատություններ» թուրքական հիմնադրամի ցուցարարներըը Ադաննայյում փորձել են ներխուժել Ինջիրլլիք ամերիկյան ռազմաբազա, նրանք պահանջել են փակել ռազմաբազան: Ամենեւին պետք չէ բացառել, որ Թուրքիայում ամերիկյան ռազմակայանի դեմ այդ ցուցադրական ակցիան ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման յուրօրինակ «պաշտոնական» ակտ է, որ կազմակերպել է Անկարան, ԱՄՆ հետ բանակցությանը գին բարձրացնելու համար: Կտրվի՞ Նահանգները Անկարայի շանտաժին:








































