Wednesday, 22 07 2026
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞

Եթե լիներ այդպիսի հեռանկարի պահանջ, Ալիեւը չէր փութա Ստեփանակերտից հոխորտալու

Կա համոզում, որ Ադրբեջանին, Ռուսաստանին, նաեւ այլ միջազգային դերակատարների հարկավոր է, որ որոշակի թվով արցախցիներ վերադառնան եւ բնակվեն Արցախում: Այդ միտքը արտահայտում էր նաեւ Արցախի նախագահ Շահրամանյանն իր հարցազրույցում, ասելով, որ աշխատանք են կատարելու այդ ուղղությամբ, ելնելով հենց այն հանգամանքից, որ վերադարձի որոշակի ծավալն ունի պահանջվածություն ընդհուպ Ադրբեջանում: Եթե Ադրբեջանն ունենար արցախահայության վերադարձի որոշակի պահանջ, ապա հազիվ թե Իլհամ Ալիեւը մեկներ Ստեփանակերտ եւ հոխորտալից ելույթներ ունենար՝ «հերոսանալով» ստեփանակերտյան պատկերների ֆոնին:

Մինչդեռ, Ալիեւը ըստ էության չէր համբերել, մինչ հարցը կքննարկի Պուտինի հետ եւ կստանա Ստեփանակերտում լուսանկարվելու համաձայնություն: Բիշքեկիում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո նա անմիջապես փութաց Ստեփանակերտ: Ադրբեջանին պետք չէ եւ ոչ մի հայի վերադարձ եւ Բաքուն որեւէ մեկին կարող է ընդունել միայն պարտադրված լինելու պարագայում: Իսկ ո՞վ պետք է պարտադրի: Եթե լիներ Արցախի հարցում Ադրբեջանին որեւէ բան պարտադրելու նպատակ, ցանկություն, շահ եւ հետաքրքրություն ունեցող գործուն դերակատար, ապա այդ դերակատարը բավականին ընդգծված կերպով կդրսեւորվեր բլոկադայի ընթացքում: Ինչ վերաբերում է շահերին, ապա, այո, Ռուսաստանի համար կլիներ ցանկալի, որ արցախահայության որոշակի մաս ապրեր գոնե Ստեփանակերտում, ինչը կստեղծեր խաղաղապահների ներկայության շարունակության հիմք: Բայց, Մոսկվան դա կամ չի կարողացել անել, կամ՝ չի ուզել, ինչպես բնականոն եւ արդյունավետ խաղաղապահության հարցն ընդհանրապես:

Չի ուզել, թե չի կարողացել, այսօր արդեն ըստ էության չունի նշանակություն, որովհետեւ կա Արցախի լիակատար հայաթափմման փաստ: Թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիեւը հետագայի համար, պարզ չէ իհարկե, բայց բավականին տեսանելի է, որ Պուտինը Ստեփանակերտը «հանձնել» Ալիեւին, ինչը նշանակում է, որ նա որեւէ կերպ չի դիտարկել կամ դիտարկում Արցախ հայության վերադարձի հարց, այն չի համարում իրատեսական: Այդ պատկերին որեւէ կերպ դեմ չէ Արեւմուտքը: Նախ, «չվերադառնալու» պարագայում Բաքվի գլխին միշտ կախված կմնա էթնիկ զտման գնահատականի դամոկլեսյան թուրը: Վերադարձի պարագայում, եթե Ադրբեջանն ինչ որ «հրաշքով» ապահովի Արցախում մի քանի հազար հայերի հանգիստ կենսագործունեությունը՝ եթե շատ վառ երեւակայության պարագայում հնարավոր համարենք այդպիսի ցանկություն ունեցող արցախցիների առկայություն, Ալիեւը ըստ էության կփակի «էթնիկ զտման» մեղադրանքի որեւէ հեռանկար: Բայց, Ադրբեջանը առավել նախընտրելի է դիտարկում թերեւս հակառակը՝ չունենալ հայերի ներկայություն, միաժամանակ անընդհատ խոսել այդ ներկայության անվտանգություն ապահովելու պատրաստակամության մասին, իհարկե չմոռանալով նաեւ պահել այն անհրաժեշտ «դոզան», որը ոչ մի ողջախոհ արցախցու մոտ չի առաջացնի ադրբեջանական ենթակայության ներքո ապրելու ցանկություն:

Հարց է առաջանում, այդ դեպքում ինչու՞ շրջանառել միտք այն մասին, որ կարող է լինել վերադարձի հեռանկար, եթե գործնական առումով այդպիսի հեռանկարի առկայությունը մեղմ ասած որեւէ կերպ տեսանելի չէ, շոշափելի չէ, բայց փոխարենը դրա շոշափումը մանեւրի տեղ է բացում բռնի տեղահանված արցախահայության իրավունքների,այդ թվում նույնիսկ հենց վերադարձի իրավունքը պաշտպանելու հարցը լղոզել ցանկացողներին: Այլապես, երբ ծավալվում է «դիսկուրս», որ կա արցախահայության վերադարձի արտաքին «պահանջարկ»՝ ընդհուպ Ադրբեջանում, փաստացի «չվերադառնալու» պատասխանատվությունը կարող է «մնալ» արցախահայության վրա: Մինչդեռ, բոլորի համար պարզ է՝ թե ներսում, թե դրսում, որ կատարվել է կազմակերպված հայաթափում՝ իննամսյա բլոկադայով, սեօտեմբերի 19-20-ի ագրեսիայով, եւ դրան հաջորդած արդեն տեղեկատվա-քարոզչական խուճապով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում