Wednesday, 22 07 2026
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»

Ռուաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Օրենբուրգի» հայազգի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանն ըստ էության հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին նա ընդունեց Ռուսաստանի ազգային հավաքականի հրավերը և մասնակցեց Եգիպտոսի մինչև 23 տարեկանների հավաքականի հետ ընկերական երկու հանդիպումներին։ Առաջին դեպքում Օգանեսյանը դուրս գալով փոխարինման դարձել էր գոլի հեղինակ, փրկելով Ռուսաստանին պարտությունից։ Երկրորդ խաղում հայազգի ֆուտբոլիստն արդեն ամբողջական հանդիպում էր անցկացրել։ «Այդ պահին ես չէի գիտակցում Ռուսաստանի հավաքականում խփած գոլիս կարևորությունը։ Ես երջանիկ եմ»,- խաղից հետո ասել էր Օգանեսյանը։ Հավաքականի ճամբարից վերադառնալով «Օրենբուրգ» 22-ամյա կիսապաշտպանը կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում։ Մասնավորապես, վերջին 8 հանդիպումնեում Օգանեսյանը միայն 3 անգամ է փոխարինման դուրս եկել և ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել մոտ 90 րոպե։

Օգանեսյանը չէր հրավիրվել նաև Ռուսաստանի ազգային թիմ մասնակցելու հոկտեմբերի 12-ին և 16 կայացած Կամերունի և Ուգանդայի հետ ընկերական հանդիպումներին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Եգիպտոսի հետ երկրորդ հանդիպումից հետո Օգանեսյանի մոտ առողջական խնդիրներ են ծագել։ Սեպտեմբերի 30-ին սակայն նա ապաքինված է եղել և մասնակցել է «Զեինթի» դեմ խաղին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին կայացած «Սոչիի» դեմ մրցավեճին։ Այսինքն, Օգանեսյանը պատրաստ է եղել կրկին միանալու Ռուսաստանի հավաքականին․ բայց․․․։ Ինչպես Օգանեսյանը այդպես էլ հայազգի ֆուտբոլիստներ Արսեն Զախարյանը և Ալեքսանդր Կովալոնկոն տեղ չէին գտել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ցուցակում։ Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած «Կռլյա Սովետովի» դեմ խաղում Օգանեսյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Համադրելով փաստերը հանգում ենք այն եզրակացության, որ ընտրելով Ռուսաստանի հավաքականը և խաղալով այս հավաքականում տաղանդավոր կիսապաշտպանի խաղում ճգնաժամ է սկսվել։ «Ակումբի ղեկավարությունն ինձ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին փաստաթուղթ ներկայացրեց: Շատ ուրախ եմ դրա համար: Երբեք չեմ մտածել ազգային հավաքականում ելույթ ունենալու մասին: Պարզապես ուշադրություն եմ դարձրել առաջիկա հանդիպումներին»,- հայտարարել էր Օգանեսյանը Ռուսաստանի ազգային թիմից հրավեր ստանալուց հետո։ Հիշցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս սակայն մերժել էր այն հայտարարելով, որ որոշում է կայացրել խաղալու Հայաստանի ազգային թիմում։ Սևիկյանի քայլը լայն արձագանք էր ստացել ռուսական մամուլում։ Մասնավորապես, խոսվում է, որ Հայաստանը «փախցրեց» ռուսական ֆուտբոլը ներկայացնող հերթական տաղանդին։

«Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։ Եթե սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, բայց չեմ կարող ասել, որ հանդիպումները դիտել եմ ուղիղ եթերում։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- ամռանը Metararings-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հայազգի ֆուտբոլիստը։ Խոսվում էր նաև, որ Օգանեսյանը կարող է մեր հավաքականին միանալ հունիսին տեղի ունեցած Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումներին։ Օգանեսյանի գործակալ Ալեքսանդր Մանյակովը սակայն փարատել էր այդ տեղեկությունը հայտարարելով․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններում առաջընթաց կա՞:

Զանգ եղավ ֆեդերացիայից, սակայն մենք ժամանակ խնդրեցինք որոշելու համար։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են որոշումների կայացման վրա: Ես դրանք չեմ բարձրաձայնի։ Սպասենք»։ Թե ինչի նագնեցրեց Օգանեսյանի Հայաստանի հավաքականին մերժելու որոշումը տեսնում ենք բոլորս։ Ստեղծված իրավիճակում քիչ հավանական ենք համարում, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կցանկանա նորից հրավիրել Օգանեսյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում