Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բեռլինում ԱԳՆ ներկայացուցիչը։
«Նախարարը Հայաստան և Ադրբեջան կմեկնի ուրբաթ առավոտյան (նոյեմբերի 3), նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ»,– ասել է ԳԴՀ ԱԳՆ խոսնակը։
Բերբոքի ծրագրում ներառված է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղի փախստականների տեղավորման կենտրոն: Նոյեմբերի 4-ին նա կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
«Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին», – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:









































