Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը շարունակում են բնապահպանական գործընկերությունը

Անտառստեղծման միջոցով անապատացման դեմ պայքարը օրակարգային է մնում Վիվա-ՄՏՍ-ի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության համար: Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու լավագույն միջոցը «կանաչ» մտածողության շուրջ համախմբվելն է: Գործընկեր կազմակերպության աշխատակիցները թիմային ոգին բարձրացնելու արդյունավետ ճանապարհ են գտել. շփվել բնության մեջ՝ բնության համար: Անտառապատման աշնանային ու գարնանային փուլերին ընդառաջ, համագործակցող կողմերն սկսել են տնկիների սերմերի մշակման աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ է նախապատրաստվել հերթական ծառատունկին՝ լիարժեք տիրապետելով զրոյից անտառ ստանալու հմտություններին ու գիտելիքներին:

Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստանը» երկրորդ համատեղ ծրագիրն են իրականացնելու Լոռու մարզում: Մեկ տարի առաջ մեկնարկած «կանաչ» գործընկերությունը տեսանելի արդյունք է տվել: Իրականացվել է անտառապատման թիրախային ծրագիր Լոռու մարզի Ջրաշեն համայնքում: Ամայի և լերկ մի սարի վրա՝ 6 հա տարածքում, տնկվել ու մուլչապատվել է 20 000 ծառ: Այս տարի անտառային շերտը կավելացվի մեկ այլ հատվածում՝ Ուրասարում․ 9690 տնկի իր տեղը կզբաղեցնի 3 հա տարածքում:

«Մեծ ուրախությամբ ենք ընդունում մեր գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներին, ովքեր ուզում են մասնակցել անտառստեղծման գործին։ Մարդը, ով թեկուզ մեկ անգամ մասնակցել է այս գործի որևէ փուլի՝ սերմերի հավաք, ծառատունկ կամ խնամքի աշխատանք, նոր հայացքով է տեսնում իր շրջապատն ու հայրենի բնությունը։ Կյանքի, մոլորակի ու հայրենիքի նկատմամբ սերը սկսվում է այս մի սերմից, որը խնամքով դնում ես հողի մեջ։ Մարդկանց գիտակցության բարձրացման գործում բիզնեսներն իհարկե մեծ դեր ունեն, և Վիվա-ՄՏՍ-ը լավագույն օրինակն է ցույց տալիս»,- իր խոսքում նշել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Հայաստանի անտառներից օրեր առաջ հավաքված կաղնու, վայրի տանձենու և խնձորենու սերմերը, Վիվա-ՄՏՍ-ի կամավորների և գործընկեր կազմակերպության աշխատակիցների կողմից մշակվելուց հետո, ցանվելու են՝ նոր տնկիներ ստանալու նպատակով: Կազմակերպության տնկարաններում հաջողվում է աճեցնել 15 տեսակի անտառային ծառ, այդ թվում՝ պտղատու:

Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Նրանք աշխատում են Դեբեդում և Գուգարքում գտնվող տնկարաններում: Ծառատունկի և խնամքի աշխատանքների ժամանակահատվածում աշխատողների թիվը հասնում է երկու հարյուր քառասունի: Նոր տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվում է նաև ծառատունկից հետո՝ շուրջ երեք տարի: Այդ ընթացքը բավարար է լինում համոզվելու, որ տարածքը տարիներ հետո անտառ է դառնալու։

Տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանի համար կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է: Ընդամենը 11% անտառածածկույթը բավարար չէ «թոքերի» գործառույթ իրականացնելու համար: Բնապահպանական մոտեցումը բխում է մարդկության շահերից:  Կա և անտառների ծավալը մեծացնելու, և դրա շնորհիվ անապատացման վտանգը կանխելու անհրաժեշտություն: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության փոխտնօրենը արձանագրել է դրական միտում՝ տարեցտարի ավելանում է անտառի կարևորությունը գիտակցող կազմակերպությունների թիվը: Գործընկերների շարքը սկսել են համալրել թե երկրի ներսում, թե դրանից դուրս գործող կազմակերպություններ: Այդ թիվը գերազանցում է երեք տասնյակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում