Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Զանգվածային ակցիաների 33-ամյա մասնակիցը հարվածել է ոստիկանին. գործի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է 2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների մասնակից 33-ամյա տղամարդու կողմից ոստիկանի օրինական մասնագիտական գործունեությանը միջամտելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վաղարշապատ քաղաքի բնակիչը, 2023թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային հավաքին մասնակցելով, ծանոթացել է ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 22-ին, առավոտյան նա նշված անձանց հետ գնացել է զանգվածային ակցիաների իրականացման հատված։ Երևան քաղաքի Ամիրյան 5 հասցեում գտնվելու ժամանակ, խմբի կազմում, իրավական ու բարոյական նորմերի, հասարակական բնականոն հարաբերությունների և տվյալ տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ դրսևորելով ակնհայտ արհամարական վերաբերմունք, ձեռքով պոկել է հիշյալ հասցեում գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը:

Այնուհետև, երբ ահազանգով դեպքի վայր է մեկնել ոստիկանության ծառայողը և մոտեցել 33-ամյա տղամարդուն, վերջինս անմիջապես դիմել է փախուստի։

Չենթարկվելով իրեն հետապնդող ոստիկանության աշխատակցի՝ կանգ առնելու վերաբերյալ օրինական պահանջին, վերջինիս ծառայողական գործունեությունը խոչընդոտելու նպատակով, տղամարդը երկու ձեռքով հարվածել է ոստիկանի ծնոտին, ինչից հետո վրա է հասել խմբի անդամներից՝ դեռևս ինքնությունը չպարզված անհայտ անձը, ով նույնպես ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ վերջինիս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Պայմանավորված այն հանգամանքով, որ համակարգչային ակումբի տնօրենը բողոք չի ներկայացրել, իսկ նրան պատճառված վնասի չափը չի գերազանցել 500 հազար ՀՀ դրամը, Վաղարշապատի 33-ամյա բնակչին, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի միայն 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված գրավով՝ 3,000,000 ՀՀ դրամի չափով։

Վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, 33-ամյա տղամարդու վերաբերյալ մեղադրական եզարակացութամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Խմբի մյուս՝ ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում