Saturday, 18 07 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ

Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն

Սյունիքիի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան։

Նախարարությունից մանրամասնել են, որ 13 տնից 11-ն ամբողջությամբ պատրաստ է, իսկ 2-ում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Նաև հետաքրքրվել էինք, թե կառուցմանը խոչընդոտող խնդիրներ կա՞ն, որոնց պատճառով հնարավոր է՝ կրկին երկարաձգվեն ավարտական աշխատանքները:

«Նախորդ տարիներին առկա են եղել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը խաթարած սահմանային միջադեպերով պայմանավորված շինարարական աշխատանքների մասնակի դադարը և դեպի Շուռնուխ տանող գրունտային ճանապարհի փլուզման հետևանքով վերջինիս անանցանելի դառնալու հանգամանքը, բնակելի թաղամասի տարածքով խմելու ջրի մատակարարման բացակայության խնդրով պայմանավորված՝ թաղամասի կարիքների համար օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու անհրաժեշտությունը, որն իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից՝ բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 մ³ տարողությամբ ջրամբարի կառուցումը՝ պետյուջեի միջոցներով, տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրասնուցման գծի (որը ենթակա է տեղափոխման)՝ խոչընդոտ հանդիսանալու հանգամանքը»,- պարզաբանել են ՏԿԵՆ-ից և նշել՝ ներկա պահին խոչընդոտներ առկա չեն, և նոր խոչընդոտներ չառաջանալու պարագայում աշխատանքները կավարտվեն:

Նախարարությունից նաև վստահեցրել են, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել ս․թ․ վերջին:

Հիշեցնենք՝ ի սկզբանե Շուռնուխի 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր 2021 թվականին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում