Այսօր Երևանի կոնյակի գործարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում հայտարարվել են խաղողի մթերման ծավալն ու գինը, ինչպես նաև ամփոփվել են ֆինանսական տարվա արդյունքները:
Այս տարի գործարանը իր հետ համագործակցող ֆերմերներից կմթերի ոչ պակաս, քան 21,000 տոննա խաղող: Կարևորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը` ԵԿԳ-ը մոտ 500 տոննայով ավելացրել է Տավուշի մարզում մթերվող խաղողի ծավալները՝ մինչև 3,000 տոննա:
Մթերվող խաղողի 1 կգ-ի գինը սահմանվել է 120-130 դրամ: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո` առավելագույնը տասը բանկային օրվա ընթացքում: