Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Բաքուն փոխում է սլաքը, Երեւանը «վերափաթեթավորում» է խաչմերուկը

«Զանգեզուրի միջանցքը» այլեւս գրավիչ չէ Ադրբեջանի համար, Պոլիտիկո պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ու շարունակել, որ նման նախաձեռնություններ հիմա հնարավոր է անել Իրանի հետ: Ըստ նրա, Ադրբեջանը չի պլանավորում գրավել Սյունիքը: Միաժամանակ, Հաջիեւի խոսքով, հարցը օրակարգից հանված չէ եւ այն սեղանին է, պարզապես Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը շահագրգռված է դրանով: Հիքմեթ Հաջիեւի այդ խոսքերը առերեւույթ կարող են լինել հանգստացնող, իսկ խորքում դրանք պարունակում են թերեւս մի քանի քաղաքական իրողություն, որի առնչությամբ մեզանից պահանջվում է համակ ուշադրություն, զգոնություն եւ դիվանագիտական պատրաստվածություն:

Ասելով, որ «Զանգեզուրի միջանցքը» իր համար գրավիչ չէ, Ադրբեջանն ըստ էության խաղում է աշխարհաքաղաքական նյարդի վրա, որ առկա է Կովկասում: Կովկասի հարցում բաց նյարդը հենց Սյունիքով անցննող կամ անցնելիք ճանապարհներն են եւ Ադրբեջանը փաստացի փորձում է դրանց արգելափակվածության պատասխանատվությունը «բարդել» Հայաստանի վրա, այդ կերպ գին բարձրացնելով թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի համար: Բայց ոչ միայն նրանց, այլ նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի, որոնք եւս կովկասյան տրանսպորտային հանգույցի խոշոր շահառուներ են: Այդ խաղացողներից յուրաքանչյուրն ունի ճանապարհների առնչությամբ իր ռազմավարությունը, իր հեռահար պատկերացումն ու նաեւ ընթացիկ մարտավարական հաշվարկները, սակայն զգայուն են բոլորը եւ Ադրբեջանը փաստացի հայտարարում է, որ իրեն այդ ճանապարհը պետք չէ, գրավիչ չէ, ինչը ըստ էության ենթադրում է տողատակային շարունակություն՝ «ում պետք է, թող նա էլ աշխատի ապարգելափակման ուղղությամբ»:

Անկասկած է, որ Ադրբեջանի այդ մոտեցումը համաձայնեցված է Անկարայի հետ: Միաժամանակ, այդ մոտեցումը թերեւս ենթադրում է, որ Բաքուն կամ կպասիվացնի իր մասնակցությունը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ընդհանրապես, կամ կկենտրոնանա սահմանազատման ու սահմանագծման հարցերի եւ այդ համատեքստում էլ այսպես կոչված «անկլավների» օրակարգի վրա: Հայկական կողմը գուցե սրան է փորձում պատասխանել «Խաղաղության խաչմերուկի» այսպես ասած «շնորհանդեսով», պատրաստելով անգամ բուկլետներ,եւ ձգտելով ցույց տալ, որ Երեւանը ճանապարհների ապաշրջափակման ոչ միայն արգելք չէ, այլ նույնիսկ առաջարկում է կոնկրետ պատկերացումներ ու այսպես ասած բոլորի համար շահեկան մտքեր: Խոշոր հաշվով, Երեւանն էլ փորձում է իր հերթին պատասխանատվության դաշտ բերել խոշոր շահառուներին, թեեւ բարդ է ասել, թե  որքանով է իրատեսական այդ հարցը բուկլետների ճանապարհով լուծելը կամ սպասարկելը, երբ խնդիրը պահանջում է թերեւս բավականին զորեղ դիվանագիտական ջանք եւ ռեսուրս, այլապես «խաչմերուկի» գաղափարի բուկլետային ռեբրենդինգը հազիվ թե որեւէ ազդեցություն թողնի համաշխարհային պատերազմի ներկայիս թոհուբոհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում