Հնդկաստանում երկու գնացքներ միմյանց են բախվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորները 18-ն են: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երկրի հարավային Տամիլնադ նահանգի Վելլոր քաղաքի մոտակայքում:
Ոստիկանության տվյալներով առաջին գնացքը կանգ է առել լուսաֆորի կարմիր լույսի տակ, իսկ երկրորդը հետևից բախվել է նրան: Ականատեսների վկայությամբ զոհերի թիվը կարող է լինել շատ ավելի, քան հայտնում են իշխանությունները:







































