Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քնարա-բարոյախոսական զեղումների ժամանակը սպառված է

Ալիևյան քարոզչությունը փորձում է Ստեփանակերտի ամայի հրապարակում ելույթին լեգիտիմություն վերագրել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից  հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևի արցախյան շրջայցը լայնորեն լուսաբանել է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը, տեսակետ են արտահայտել ռուսաստանցի մի քանի փորձագետներ: Իհարկե, Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում հնչեցրած «Ղարաբաղի հարցը փակված է» քաղաքական ուղղորդման ոգով և ոճով:  Ամերիկյան և եվրոպական մամուլում Ալիևի ելույթին նշանակալի արձագանքներ դեռևս չկան: Սպասվում է, որ մինչև ընթացիկ ամսավերջ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում:

Երեկ Գերմանիայի արտգործնախարար Բերբոկը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ: Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանը հավատարիմ է «վերաինտեգրման ծրագրին»: Արցախում, ըստ Բաքվի պաշտոնական տեղեկատվության՝ «տասնհինգ հայ դիմել է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով»: Տարածված լուսանկարներից մեկում բռնատեղահանված արցախցիները ճանաչել են ազգությամբ ռուս մարդու՝ Սերգեյ Օգոլցովին: Նա Ստեփանակերտում բնակվում է 90-ական թվականներից: Բայց եթե անգամ տասնհինգ հայ դիմել է, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանա, ապա դա ամենևին էլ «վերաինտեգրում» չէ, որովհետև այսօր Հայաստանում 150 հազար բռանատեղահանված արցախցի կա:

Բաքվի դիրքորոշման նկատմամբ բարենպաստ միջավայր ստեղծելու համար է, որ ադրբեջանական մամուլում հայտնվել է տեղեկատվություն, ըստ որի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչն ասել է, թե իր երկիրը «շարունակում է սատարել Հայաստանի ջանքերին, որպեսզի տեղափոխված անձինք (Արցախի ողջ հայ բնակչությունը)  Հայաստանում ապաստան և բարեկեցություն գտնի,,: Միացյալ Նահանգները պաշտոնապես անընդունելի է համարել ուժի կիրառումը: և սույն տեսակետը ներկայացրած Բաքվի լրատվամիջոցն անգամ փոխանցել է ամերիկյան կողմի մոտեցումը, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է հասնեն ,,խաղաղության, որը կհարգի բոլորի իրավունքները»: Բաքվի վարչախմբի իրական մտադրությունը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հարցազրույցում բացահայտել է ադրբեջանցի փորձագետ Արիֆ Յունուսովը. «Ալիևի նպատակը Ղարաբաղն առանց հայերի ունենալն է»:

ԱՄՆ-ը, ինչպես Բաքվի լրատվամիջոցն է ստիպված եղել խոստովանելու, պաշտպանում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի այն տարբերակը, որը «կհարգի բոլորի իրավունքները»: Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը քննարկում է իրենց հայրենիք վերադառնալու՝ արցախցիների իրավունքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ներկայացնելու տարբերակը: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցը համարում է «փակված»: Բայց ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Արցախում: Մոսկվան և Բաքուն հարցը քննարկում են երկու երկրների միջև հարաբերությունների և տարածաշրջանի ապագայի կտրվածքով: Մոսկվային, ամենայն հավանականությամբ, ձեռնտու կլինի, եթե երկու-երեք տասնյակ հազար արցախցի վերադառնա:

Բայց ի՞նչ երաշխիքներով: ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Իլհամ Ալիևն իրականացրել է էթնիկ զտումներ, բռնատեղահանություն: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից ելույթում նա ակնարկեց, որ քաղաքը կառուցվել է խորհրդային Ադրբեջանի և հատկապես իր հոր՝ Հեյդար Ալիևի ,,հոգածությամբ,,: Դա ուղղակի ազդակ էր, որ Արցախում թողնված ամեն ինչ ,,ադրբեջանական սեփականություն է,,: Բրյուսելյան հավանական հանդիպումից առաջ, այսպիսով, Ալիևը հավելյալ սրություն է սադրում: Նա փորձելու է Հայաստանի վարչապետին ներքաշել ցավոտ քննարկումների մեջ: Նախընթաց մեկ տարում պաշտոնական Ստեփանակերտի ,,երերուն,, կեցվածքը, խուսափողականությունը խիստ բացասաբար են անդրադարձել Փաշինյան-Ալիև բանակցությունների վրա:

Այսօր Արցախի դե-ֆակտո իշխանությունները կամ ով կլիազորվի հանդես գալու արցախցիների անունից՝ նա, պարտավոր են իրենց վրա վերցնել հայրենիք վերադարձի, անձնական և հանրային սեփականության իրավունքի ճանաչման, անվտանգության և իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերի քննարկման պատասխանատվությունը: Հայաստանը Ադրբեջանի հետ քննարկելի հարցեր ունի՝ կապված սահմանազատման, միջպետական սահմանի ապառազմականացման, հաղորդակցությունների վերաբացման և դրանց նկատմամբ միմյանց ինքնիշխանությունը լիովին ճանաչելու և անվերապահորեն հարգելու հետ: Քնարա-բարոյախոսական զեղումների ժամանակն սպառվել է: Մեզ համար՝ ծանրագույն հետևանքներով: Բայց ուշքի գալու համար մենք պետք է ունենանք ուժեղ, զարգացած, ժողովրդավար և ինքնիշխանությամբ միջազգայնորեն մրցունակ Հայաստան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում