Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ՊԵԿ-ը բացահայտել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստացված տվյալների իսկությունը ստուգելու նպատակով: Պարզվել է, որ 2023 թվականի հուլիսին պետական գրանցում ստացած «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ն, իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, արհեստականորեն ստեղծել է պայմաններ, ինչպես նաև հարկային մարմնին տեղեկացրել է՝ իբրև թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գործարանային հասցեում զբաղվում է հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ։ Պարզվել է նաև, որ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ այսպես կոչված հակակոռոզիոն պատրաստուկներն ընկերության կողմից երկու դեպքով արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն։

Մինչդեռ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանվող արպրանքը չէր հանդիսացել հակակոռոզիոն նյութ, նման արտադրություն ընկերության կողմից իրականում չէր կազմակերպվել, արտահանման գործընթացը նպատակ է հետապնդել հափշտակել ձեռք բերված 1․171․085 լիտր ավտոմոբիլային վառելիքի հարկային հաշիվներում արտացոլված ավելացված արժեքի հարկը։

Ենթադրյալ հակակոռոզիոն պատրաստուկների արտահանման ընթացքում Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են նմուշառումներ: Նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել են նախկինում ստացված օպերատիվ տեղեկություններն առ այն, որ արտահանվող ապրանքը չի հանդիսանում հակակորոզիոն պատրաստուկ, այլ իրենից ներկայացնում է շահագործված շարժիչային յուղ։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում, հակակոռոզիոն պատրաստուկների արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներ ևս առկա չեն եղել։ Միջոցառումների ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների և հանգամանքների առկայության պայմաններում «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի տնօրեն Կ․ Կ․-ն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում խոստովանել է, որ իրականում չի զբաղվել հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ ու դրանց արտահանմամբ և պարտավորվել է վերականգնել պետությանը պատճառված վնասը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից պետական բյուջեից 75 մլն դրամ ավելացված արժեքի հարկ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է ընկերության տնօրեն Կ․Կ․-ն։ Միաժամանակ, ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում են, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբող­ջական շրջանակը, ինչպես նաև «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի կողմից վառելիքի ձեռքբերումների՝ դրանց ուղեկցող փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում