ԱՄՆ-ում 2010թ-ի ավարտին աղքատության շեմից ցածր գտնվող մարդկանց թիվը հասել է 46.2 միլիոնի: Ինչպես նշում է Reuters-ը, այս ցուցանիշը, ինչը կազմում է ԱՄՆ բնակչության 15.1%-ը, աննախադեպ է այդ երկրի պատմության մեջ:
Աղքատ ամերիկացիների թվի աճը պայմանավորված է երկրում բարդ տնտեսական վիճակով: Այս մասին նշված է համապատասխան զեկույցում, որը պատրաստել են Սպիտակ Տանը: Փաստաթղթում նաև ասվում է, որ բժշկական ապահովագրություն չունեցող անձանց թիվը 50 միլիոն է, իսկ 2009-ի համեմատ 2010-ին մարդկանց միջին եկամուտը կրճատվել է միջինը 2.3%-ով:










































