Գերմանիայում մի թոշակառուի մեղադրում են սեփական դստերը 30 տարի շարունակ բռնաբարելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն: Դատախազությունից հայտնում են, որ մեղադրյալը, ով այս տարվա մարտ ամսից գտնվում է կալանքի տակ, ընդունել է իր աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստը, սակայն պնդել է, որ դա տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ:
Արտասովոր դեպքի մասին ոստիկանությունը պատահաբար է տեղեկացել: Տուժածը, որին պետավտոտեսուչները տուգանել էին աննշան խախտման համար, զայրույթից որոշել է պատմել այն մասին, որ իր հորից 3 երեխա է ունեցել, որից 2-ը մահացել են:









































