Բոլոր դիմակները պատռված են. ալիևյան ռեժիմը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։
Մեհրաբյանի խոսքով՝Հայաստանի անելիքն է՝ կոնսոլիդացնել Արևմուտքի ճնշումները. «Դիստանցիա է պետք ՌԴ-ից, անկախ նրանից՝ ինչ կխրխնջան նրանց ԱԳՆ-ում։ Արևմուտքի հետ հարաբերությունները Հայաստանը պետք է հասցնի ռազմավարականի։ Հայաստանի ներսում ռուսական թափթփուկները չպետք է իրենց ազատ զգան։ Ռուսական զորքն այլևս անելիք չունի Սյունիքում. առանց համալիր լուծման արևմուտքի հետ կոնսոլիդացիայի չենք հասնի»։






































