Saturday, 13 06 2026
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26

Ռուսաստանը կարող է գնել Վրաստանով դեպի Հայաստան գնացող գազատարն ու երկաթգիծը. Московские Новости

Ռուսական Московские Новости թերթն իր «Թշնամական գործընկերություն» խորագրով հոդվածում անդրադարձել է «Ռուսաստան-Հայաստան» գազատարի գնման խնդրին.

«Չնայած բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական շփումների բացակայությանը` Ռուսաստանը կարող է ամրապնդել իր տնտեսական դիրքերը Վրաստանում: Արդեն այս աշնանը վրացական խորհրդարանը կարող է չեղյալ հայտարարել ռազմավարական նշանակության օբյեկտները օտար երկրներին վաճառելու արգելքը:

Դրանց թվում է նաև Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարը, երկաթգիծը և պետական էներգոհամակարգերը։ Մինչև 2008 թվականի օգոստոսյան պատերազմը Ռուսաստանը հետաքրքրվել էր այդ օբյեկտներով։ Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը։ Այժմ վրացի պատգամավորներն առաջարկում են բացառություն անել գազատարի, երկաթգծի և էներգոհամակարգերի հարցում։

Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին հայտարարեց, որ այդ ձեռնարկությունների բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է հայտնվել օտար բորսաներում։ Դա կնպաստի ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի բացմանը։

Այս մասին օրենսդրական ուղղումներն կարող են ընդունվել խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ։ Իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարանում ունի մեծամասնություն և կարող է ապահովել այդ փոփոխությունների ընդունումը։ Վրացական ընդդիմությունը չի կասկածում, որ այդ օբյեկտների գնման հիմնական հավակնորդը լինելու է Ռուսաստանը։

Վրաստանը «Ռուսաստան-Հայաստան» գազատարի վաճառքի մասին առաջին անգամ մտածել է դեռևս 6 տարի առաջ։ Այն ժամանակ Վրաստանը ցանկանում էր դրանով համալրել իր բյուջեն։ Այդ ժամանակ ռուսական «Գազպրոմ»-ը ցանկություն էր հայտնել գազատարի գնման մասին, և անգամ նշվում էր գործարքի գինը՝ 150 միլիոն դոլար։ Ի դեպ, այդ ժամանակ Մոսկվայի ու Թբիլիսի միջև տիրում էին բավական բարենպաստ քաղաքական հարաբերություններ՝ տնտեսական գործարքներ կնքելու համար։

Սակայն տվյալ ժամանակ Վրաստանի կառավարության պլանները չիրագործվեցին ԱՄՆ-ի պատճառով։ Այդ ժամանակ Վրաստանը գազ էր ներկրում միայն Ռուսաստանից, և Վաշինգտոնը չէր ցանկանում թույլատրել Մոսկվայի կողմից Վրաստանի էներգակիրների մատակարարման հարցում մենատիրության հաստատումը»։

Երեկ մեզ հետ զրույցում «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ ներկայումս դժվար է կոնկրետ բան ասել գազատարի վերաբերյալ, սակայն դրանով տարանցումը շատ կարևոր ու անհրաժեշտ է «Գազպրոմ»-ի համար, քանի որ դրանով գազ է մատակարարվում Հայաստանին։

Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ներկայիս ղեկավար Վլադիմիր Յակունինը դեռևս 2004 թվականին, երբ առաջին փոխնախագահ էր, հայտարարել էր, որ իր ընկերությունը պատրաստ է մասնակցել Վրաստանի երկաթուղիների սեփականաշնորհմանը։

Էներգոհամակարգերի օբյեկտների գնման հետ կապված՝ ռուսական Интер РАО էներգետիկ ընկերությունը մեզ հայտարարեց, որ ինքն արդեն իսկ Վրաստանում գնել է այն ամենը, ինչ ցանկացել է։ Ընկերության ներկայացուցիչը երեկ նշել է. «Անկախ նրանից, թե ինչ կհանվի վաճառքի և ինչ պայմաններում՝ մենք պատրաստ ենք դիտարկել նոր ակտիվների գնման հնարավորությունը։ Սակայն այժմ մեր գլխավոր առաջադրանքն այն օբյեկտների զարգացումն է, որոնց մենք արդեն իսկ տնօրինում ենք Վրաստանում»։

Վրաստանի նախկին տնտեսության նախարար Վլադիմիր Պապավան մեզ հետ զրույցում նշեց, որ ռազմավարական օբյեկտների վաճառքի հանումը տնտեսական օկուպացիայի իրատեսական վտանգ է ներկայացնում. «2000-ական թվականներից սկսած՝ Մոսկվան հետխորհրդային տարածքում վարում է տնտեսական շահերի ուժեղացման քաղաքականություն։

Մենք հարևան Հայաստանի օրինակով կարող ենք տեսնել, թե ինչպես է իրագործվում այդ սխեման։ Միայն ընդհանուր սահմանի բացակայությունն է խանգարում հարևան երկրի տնտեսության լիովին ինտեգրմանը ռուսականին։ Բաժնետոմսերի 20-25 տոկոսի վաճառքը սարսափելի չէ, դա վերահսկիչ փաթեթ չէ։ Այդ առումով որևէ օրենսդրական սահմանափակում չի լինի»։

Թբիլիսիսի պետական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նոդար Խադուրին մեզ հետ զրույցում հիշեցրեց հնարավոր տնտեսական գործարքի քաղաքական ռիսկերի մասին. «Այժմ այդ գազամուղը, ըստ էության, պետք չէ Վրաստանին։ Դրանով ռուսական գազը գնում է Հայաստան։ Մեր երկաթուղին Ռուսաստանին նույնպես պետք է այն հայկական երկաթուղու հետ միացնելու համար, որն արդեն իսկ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Բացի Մոսկվայից, էլ ո՞վ է շահագրգռված Վրաստանի էներգետիկ հատվածում սեփական դիրքերի ամրապնդմամբ։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու երկրները փաստացիորեն գտնվում են պատերազմական վիճակում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում