Monday, 22 06 2026
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հայաստանի ուղիղ մարտահրավերներն ու Երևանի «ծուռ հայելին»

Երևանի նորընտիր Ավագանու հոկտեմբերի 10-ի նիստում Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը: Չնայած զուտ թվաբանորեն ՔՊ  ընտրական արդյունքը չէր բավարարում քաղաքապետ ընտրելու համար, անգամ եթե դրան գումարվում էր Հանրապետություն կուսակցության խմբակցության ձայնը, այդուհանդերձ «Հանրային ձայն» կուսակցության պասիվ օգնությամբ Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ: Նա ստացավ 32 ձայն, ինչը 55 հոգանոց ավագանում բավարար չէր քաղաքապետ ընտրելու համար: Միասին 33 ձայն ունեին Հանրային ձայնը՝ կամ Դոգ մականունով հայտնի Ղուկասյանի կուսակցությունը, Մայր Հայաստան դաշինքը և Հայկ Մարությանի գլխավորած ուժը: Նրանք սակայն չկարողացան պայմանավորվել քաղաքապետի թեկնածուի հարցում, կամ պարզապես չցանկացան:

Հայկ Մարությանի գլխավորած ուժն ու Մայր Հայաստան դաշինքը հայտարարեցին, որ չեն մասնակցի ավագանու անդրանիկ նիստին, որում պետք է ընտրվեր քաղաքապետ: Բայց, մասնակցեց Հանրային ձայնը, այդ կերպ ապահովելով նիստի քվորում, իսկ քվորումի առկայության պայմաններում, եթե նիստին չէին մասնակցում բոլոր ուժերը, 32  ձայնը բավարարում էր Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելու համար: Ստացվում է, որ այսպես ասած Դոգի կուսակցությունը իր մասնակցությամբ ապահովեց Ավինյանի ընտրության համար անհրաժեշտ սխեմայի աշխատանքը: Մյուս կողմից սակայն, այստեղ իհարկե հնարավոր է նկատել նաև չմասնակցող ուժերի պասիվ դերակատարումն էլ: Համենայն դեպս, եթե Մայր Հայաստան Դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած ուժը մասնակցեին Ավագանու նիստին, ապահովեին լիարժեք ներկայություն, ապա՝ Տիգրան Ավինյանը չէր կարող ընտրվել քաղաքապետ, 32 ձայնը չէր կարող լինել բավարար, և հարկ կլիներ արդեն այլ ուժի ոչ թե պասիվ, այլ առնվազն մեկ մանդատի ակտիվ աջակցություն: Հետևաբար, մասնակցելով նիստին, Մարությանի ուժն ու Մայր Հայաստան դաշինքը առնվազն կստիպեին Դոգի կուսակցությանը արդեն բաց ձևով աջակցել Տիգրան Ավինյանին: Թեև, բացառված չէ, որ այդ ուժերը վստահ չեն եղել, որ հենց իրենց շարքից կարող է լինել այդ մեկ աջակիցը:

Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետը ընտրված է ՔՊ-«Հանրապետություն» կուսակցության դաշինքով, Դոգի կուսակցության պասիվ աջակցությամբ, մյուս երկու ուժերի չմասնակցության շնորհիվ: Այս պատկերը Հայաստանի ներքաղաքական կյանք ասվածի «ծուռ հայելին» է, որը արտացոլում է, թե ինչպիսի «ազատ անկման» ռեժիմ է չավարտվող պատերազմի պայմաններում գտնվող պետության քաղաքական համակարգում: Այդ պատկերն իր որակով, բովանդակությամբ և տրամաբանությամբ գործնականում հակոտնյա է որակական և բովանդակային այն կարիքներին ու պահանջներին, որ անզեն աչքով նկատվում են Հայաստանի շուրջ առկա քաղաքական իրողությունները, մարտահրավերները, ռիսկերը գնահատելիս: Դրանց կողքին իհարկե կան նաև որոշակի հնարավորություններ, բայց հենց դրանց օգտագործման հույս ներշնչող որակներն են նաև, որ բացակայում են Երևանի քաղաքապետի ընտրության «ծուռ հայելում»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում