Ադրբեջանն ու ՌԴ-ն կփորձեն ուժի մասնակի կիրառմամբ շրջանակային համաձայնություն ձեռք բերել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։
Գևորգյանը չի բացառում, որ այն օրակարգը, որը հիմա չի քննարկվում, մի քանի ամիս հետո լայն օրակարգով մտնի նաև Բրյուսել. «3+3»-ի անդամները, այդ թվում՝ Հայաստանը, նախընտրում են ռեգիոնալիզմի գաղափարը։ Հայաստանի վատ օրերը դեռ առջևում են։ Հայաստանը բաց թողեց հնարավորությունները, նախընտրում է ռեգիոնալիզմի գաղափարը։ Ռեգիոնալիզմը Հարավային Կովկասում լինելու է Հայաստանի շահերի հաշվին»։









































