Պատերազմը մասամբ լոկալացվել է, եթե Իսրայելը հիմարության չդիմի, պատերազմը չի ընդլայնվի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս Կարեն Խանլարյանը։
Խանլարյանը կարծում է, որ եթե պատերազմն ընդլայնվի, Հայաստանի համար ևս ծանր կլինի.«Իրանում ըմբռնումով են մոտենում Հայաստանի կաշկանդվածությանը։ Իրանը լուրջ սիգնալ է տվել, բայց Հայաստանը դեռ քայլ չի արել»։








































