ԵՄ-ն ոչ թե պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ, այլ կոչ է անում Եվրոպական հանձնաժողովը դա անի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գևորգ Մելիքյանը։
Մելիքյանը տպավորություն ունի, թե մենք 20թվական չենք ունեցել, Արցախ չենք կորցրել. «Եթե ամեն ինչ դնում ենք մի կողմ և սկսում նոր էջից, որտե՞ղ է երաշխիքը, որ նույնը չի կրկնվի ՀՀ հետ։Հայաստանի համագործակցությունը Ֆրանսիայի հետ շատ լավ է, բայց այն չի կարող չեզոքացնել Ադրբեջանի ագրեսիվություն։ Համագործակցությունները չեն կարող նվազեցնել Ադրբեջանի նկրտումները, բայց կարող են բարձրացնել պատերազմի գինը»։









































