Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

Ռուս խաղաղապահները դու՞րս են գալիս Արցախից. քննարկում Երևանի հետ

Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությունը հղում անելով դիվանագիտական աղբյուրին հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան, որպեսզի հայկական կողմի հետ քննարկի Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման կոնկրետ ժամկետներ: Այս տեղեկությունը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք այն, որ ռուս խաղաղապահների արցախյան ներկայությունը դե ֆակտո վաղուց գտնվում է Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ տիրույթում: Եթե  այդպես չէ, եթե իրականում շարունակել է գործել եռակողմ ֆորմատը, ապա այդ դեպքում բավականին հարցեր կարող են առաջանալ պաշտոնական Երևանի հանդեպ: Գոնե առերևույթ, պաշտոնական Երևանը իրեն առանձնացրել է Արցախում իրավիճակից, նախ հայտարարելով, որ այնտեղ տեղի ունեցողը Ստեփանակերտի և Բաքվի խոսակցության և ռուսական կողմի պատասխանատվության տիրույթում է:

Ըստ այդմ, ենթադրվում է, որ՝ առավել ևս Արցախի գրեթե ամբողջական հայաթափման պայմաններում հայկական կողմը Ռուսաստանի ՊՆ պատվիրակությանը պետք է թերևս պատասխանի՝ երբ ուզում եք, ինչ ժամանակագրությամբ որ ուզում եք, այդ ժամանակահատվածում էլ դուրս եկեք Արցախից:  Այստեղ սակայն կա թերևս մեկ այլ նրբերանգ: Խոսքը թերևս այն մասին է, որ ռուսական կողմը հայկական կողմի հետ գործնականում կքննարկի ոչ այնքան դուրսբերման ժամանակահատվածը, որքան՝ դուրս բերվող խաղաղապահ կոնտինգենտի՝ Հայաստանի տարածքում տեղակայելու հարցը: Այդ ամենից առաջ կա իհարկե մյուս հարցը՝ ռուս խաղաղապահները դու՞րս են գալիս Արցախից: ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին Վալդայ ակումբում իր ելույթում հայտարարեց, թե Արցախում մնացել է հազիվ 1000-1500 հայ: Իհարկե դա խաղաղապահների մնալու հիմք լինել կարող է, առնվազն որոշակի ժամանակահատված, սակայն կասկածից վեր է նաև, որ դա նաև ռուս խաղաղապահների թվաքանակը, զինտեխնիկայի քանակը առնվազն էապես կրճատելու հիմք է: Եվ հետևաբար, տեղակայված կոնտինգենտի առնվազն մեծ մասը՝ ինչպես որ Արցախի հայերի մեծ մասն է դուրս եկել Արցախից, պետք է դուրս գա:

Մյուս կողմից, արդյո՞ք Ռուսաստանը դուրս կգա ամբողջությամբ: Կրեմլի խոսնակ Պեսկովը օրերս հայտարարել էր, որ խաղաղապահների հետագայի հետ կապված հարցերը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ: Անկասկած է, որ այդ հարցն այլևս չի կարող լինել Հայաստանի տիրույթում, և ոչ միայն այն պատճառով, որ Արցախը հայաթափվել է, այլ նաև այն, որ Երևանը պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս: Հետևաբար, Երևանը չի կարող քննարկել Ադրբեջանի «տարածքում» որևէ երրորդ երկրի զինված ներկայության հարց:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում