Monday, 20 07 2026
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ

Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստները․ Թարմացված ցուցակ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը շարունակում է աճել։ Վերջին թարմացումից հետո մեր ֆուտբոլիստի արժեքն ավելացել է ևս 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն եվրո։ Այս տարվ սկզբին Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր 3 միլիոն եվրոյով կազմելով 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո էր։ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 19 անգամ ինչը փայլուն ցուցանիշ է։ Այս պահին Սպերցյանը հանդիսանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ներկայում նա հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Նշենք, որ հայ կիսապաշտպանն ամռանը ճանաչվել էր 2022/2023 թթ մրցաշրջանի Ռուաստանի լավագույն կիսապաշտպան։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվել էր Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երեք գնդակ։ Ամենաթանակ հայաստանցի ֆուտբոլիստների հաշվարկում երկրորդ տեղում շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինիս տրանսֆերը կազմում է 7 միլիոն եվրո է։ Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն եռյակում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանը։

Վերջինիս տրանսֆերային արժեքն վերջին թարմացումից հետո կրկնապատկվել է և կազմում է 5 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը 14 խաղում 5 գնդակ է խփել և կատարել 3 գոլային փոխանցում։ 4-րդ հորիզոնականում է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որի տրանսֆերային արժեքը 1․5 միլիոն եվրո է։ Նշենք, որ այս կիսապաշտպանը երկրորդ անգամ տեղ չի գտել Հայաստանի հավաքալանի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հայտացուցակում։ Այս տարվա սկզբին ամենաթանակ ֆուտբոլիստների երրորդ հորիզոնականում էր Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում էր 2․2 միլիոն եվրո։ Վերջին շրջանում Բարսեղյանի տրանսֆերը նվազեց միանգամից 1 միլիոն եվրոյով և կազմում է 1․2 միլիոն եվրո։ Այս պահին Բարսեղյանը միայն 5-րդն է։ 1․2 միլիոն եվրո է կազմում նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքը։ Նշենք սակայն, որ այս ֆուտբոլիստը ևս չի հրավիրվել ազգային թիմ։ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Նոյեմբերին նա նորամուտը նշել էր Հայաստանի ազգային թիմի կազմում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ Այդ խաղից հետո նա հրավեր չի ստացել Հայաստանի ազգային թիմից։ Մեկ միլիոն է կազմում «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Նշենք որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հունիսին տեղի ունեցած Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումներին Ադամյանին չէր հրավիրել։ Այնուհետև նա տեղ գտավ սեպտեմբերին կայացած Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին հրավիրված ֆուտբոլիստների շարքում։ Թուրքերի դեմ խաղում Ադամյանը կրկին անգամ աչքի էր ընկել թույլ խաղով ինչի հետևանքով կրկին դուրս է մնացել ազգային թիմից։ Ինչևէ, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ամռանը պայմանագիր կնքած Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո։

Նույնքան է նաև «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ի տրանսֆերային արժեքը։ Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն ևս մեկ միլիոն եվրո է։ Նշենք,որ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը կազմում է 900 հազար եվրո։ 400 հազար եվրոյով ավելացել է Հայաստանի հավաքականի նորեկ «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերը և հիմա կազմում է 900 հազար եվրո։ 350 հազար եվրոյով էլ ավելացել է մեր հավաքականի և Կազանի «Ռուբինի» հենակետային կիսապաշտպան Ուգոչուկվու Իվույի տրանսֆերը և հիմա կազմում է 700 հազար եվրո։ «Կրասնոդարի» մեկ այլ ներկայացուցիչ 19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժքը գնահատված է 800 հազար եվրոյով։

Հունիսին մեր հավաքականում նորամուտը նշած «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևչի տրանսֆերը գնահատված է 200 հազար եվրոյով։ Այսպիսով հոկտեմբերի 12-ին կայանալիք Լատվիայի դեմ հանդիպմանը հրավիրվածների շարքում ունենք մեկ միլիոն եվրո եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող 7 ֆուտբոլիստներ։ Միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող հավաքականի 3 թեկնածուներ էլ տեղ չեն գտել Պետրակովի ցուցակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում