Wednesday, 22 07 2026
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է

Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքը. Human Rights Watch

Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ:

Այդ մասին ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ ավելի քան 100,000 էթնիկ հայեր, որոնք կազմում են տարածքի ներկայիս գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին փախել են: Human Rights Watch-ը Հայաստանի սահմանին հարցազրույց է անցկացրել Լեռնային Ղարաբաղից փախած 14 անձանց և 7 ընտանիքի հետ, ինչպես նաև մարդասիրական գործունեություն ծավալած մարդկանց, բժիշկների, հայ պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում նա հարգելու է մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Ադրբեջանը պետք է ողջունի այս պարտավորությունների կայուն միջազգային մոնիթորինգի անկախ առաքելությունը:

«Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն միջազգային դիտորդական առաքելության գործարկում՝ հրապարակայնորեն զեկուցելու Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի առջև ծառացած պայմանների մասին և բացահայտելու մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը: Գործընկեր կառավարությունները պետք է նաև խնդրեն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել էական քայլեր՝ հեշտացնելու վերադարձի իրավունքը՝ կա՛մ կարճատև, կա՛մ երկարաժամկետ այցերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Ադրբեջանի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ-պռատ քայլերը։ Վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական»,- իր հերթին ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Human Rights Watch-ն արձանագրում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մի շարք բանակցությունների, ու թեև երկու առաջնորդների հերթական հանդիպումը նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որին Միշելը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, այդուհանդերձ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ալիևը վերջին պահին հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարարի Հայաստան կատարած այցի և այլ զարգացումների ֆոնին։

«Հնարավոր ապագա բանակցություններում եվրոպացի առաջնորդները պետք է ընդգծեն իրավունքների միջազգային մոնիթորինգին նվիրվածության անհրաժեշտությունը և տարածաշրջանի համար իրավունքներին համապատասխան համապարփակ տեսլականը, որը կարող է խրախուսել մարդկանց վերադարձը: Հոկտեմբերի 3-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միշելը Ադրբեջանին կոչ է արել բարի կամք դրսևորել, հարգել միջազգային իրավունքը և պաշտպանել Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, ներառյալ հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Human Rights Watch-ը նշում է՝ երբ սեպտեմբերի 24-ին Լաչինի ճանապարհը բացվեց, մարդիկ սկսեցին փախչել։ Հարցվածներն ասել են, որ վախից և խուճապից լքել են իրենց տները: Շատերը նաև ասել են, որ իննամսյա դե ֆակտո շրջափակումը և ադրբեջանական ուժերի կողմից վայրագությունները 2020 թվականի պատերազմի ժամանակ, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները, մեծ վախ և անվստահություն են առաջացրել: Հարցված մարդիկ ենթարկվել են մի փորձության, որը տևել է օրեր շարունակ Լաչինի խցանված ճանապարհի վրա, շատերի մոտ եղել են բավականին քիչ իրեր, որ կարող էին արագ վերցնել:

«Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ասել են, որ բոլորի իրավունքները պաշտպանվելու են Լեռնային Ղարաբաղում, սակայն նման պնդումները դժվար է ընդունվել Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի վատթարացման ֆոնին, ինչպես նաև ամիսներ տևած ծանր դժվարություններից, տասնամյակների հակամարտություններից, հատկապես ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների ժամանակ ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունից հետո»,-ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Կազմակերպության կողմից հարցվածների մեծ մասն ասել է, որ կմտածի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ հավաքելու իրենց ունեցվածքը՝ եթե կարողանան դա անել միջազգային պաշտպանության ներքո: Նրանցից մեկն ասել է, որ կքննարկի իր ընտանիքի հետ ավելի երկարաժամկետ վերադառնալու հարցը, եթե Ադրբեջանը թույլ տա հայերին ապրել այնտեղ որպես համայնք՝ հայկական դպրոցներով, հայկական եկեղեցով և վարչական անձնակազմով։

Գրանադայի բանակցություններից Ալիևի հրաժարվելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջնորդական բանակցություններում ներգրավված մյուս կողմերն, ըստ Human Rights Watch-ի,պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ընդգծելով կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի մարդկանց վերադարձի իրավունքը հեշտացնելու համար՝ լինի դա կարճաժամկետ այցերի դեպքում մնացած իրերը հավաքելու, գերեզմաններ այցելելու, անշարժ գույքով զբաղվելու կամ մշտապես վերադառնալու համար: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են չվերադառնալ, պետք է փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել մնացած իրերը, ինչպես նաև ունենան բանկային հաշիվ՝ նպաստ կամ կենսաթոշակ ստանալու համար: Ադրբեջանը նաև պետք է ապահովի, որ տեղահանվածների ունեցվածքը պաշտպանված լինի թալանից կամ այլ վնասից։

«Վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքներն առանց խտրականության։ Փախած էթնիկ հայերին պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու հստակ ուղեցույցները Լեռնային Ղարաբաղում իրենց բնակությունը վերսկսելու և նրանց իրավունքների, այդ թվում՝ սեփականության և սոցիալական ապահովության իրավունքի ապահովման վերաբերյալ: Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման կառույցներում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարդկանց հետապնդելուց։ Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար։ Ադրբեջանի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որ այդ երկրի իշխանություններն այս ցավն ու կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության»,- ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում