Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին

Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԵ-ին՝ հայկական ատոմակայանի հարցով, արձանագրելով, որ այն վտանգ է սպառնում ռեգիոնին: Հայկական ԱԷԿ-ի առնչությամբ Թուրքիայի այդօրինակ դժգոհություններն ու պահանջները ամենևին նոր չեն, սակայն նոր է այն իրողությունը, նոր է միջազգային և ռեգիոնալ իրադրությունը, որում հնչում է այն: ՄԱԳԱՏԵ-ն իհարկե առ այսօր բավականին բարձր է գնահատում Հայաստանի ատոմակայանի շահագործման և անվտանգության մակարդակը, սակայն այստեղ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն զուտ մասնագիտական-փորձագիտական գնահատականի ծիրում, որքան էլ անշուշտ շատ կարևոր է ՄԱԳԱՏԵ-ի այդպիսի գնահատականը:

Խնդիրը իհարկե նաև քաղաքական է և կախված է լինելու նաև քաղաքական, ռազմա-քաղաքական իրողություններից և ուժերի հարաբերակցությունից: Ու այստեղ հարկ է նկատի ունենալ այն, որ վերջին ամիսներին Հայաստանի այսպես ասած միջուկային էներգետիկայի հեռանկարի շուրջ նշմարվել էր ամերիկա-ռուսական մրցակցության որոշակի ակտիվ դրսևորում:

Միացյալ Նահանգներից հնչել էր Հայաստանին մոդուլային փոքր ռեակտորներ տրամադրելու միտք, իսկ Սոչիում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել էր Ռոսատոմի հնարավորությունները, իսկ ՌԴ  վարչապետ Միշուստինն էլ Փաշինյանին առաջարկել էր մարդիկ գործուղել այդ ամենին հանգամանալից ծանոթանալու համար: Այս իրավիճակը ըստ ամենայնի Թուրքիայի համար նշմարվել է որպես «ավանդական առևտրի» մի նոր հնարավորություն, այս անգամ Հայաստանի ատոմակայանի թեմայով: Օրեր առաջ կառավարությունը հայտնեց հայկական ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվական երկարաձգելու որոշման մասին:

Սա կարևոր որոշում է թե էներգետիկ անվտանգության, թե նաև ռազմա-քաղաքականության տեսանկյունից, որովհետև անկասկած է, որ խաղաղ միջուկային էներգետիկան ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական անվտանգության բաղադրիչ է: Հայաստանը պետք է պահի այդ բաղադրիչը որպես ռազմավարական նշանակության հարց, այն չդնելով որևէ կասկածի տակ, միաժամանակ իհարկե ձգտելով այն առավելագույնս զերծ պահել աշխարհաքաղաքական մրցակցության անմիջական առարկա դարձնելու հեռանկարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում