Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է այն 29 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են մասնակցելու հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք Կամերունի հետ ընկերական հանդիպմանը։ Ի տարբերություն նախորդ ընկերական հանդիպումների՝ այս անգամ Կարպինի ընդլայնված ցուցակում չկա գեթ մեկ հայազգի ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին տեղի ունեցած Եգիպտոսի հետ և Կատարի դեմ խաղերին Կարպինը հրավիրել էր հայազգի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կովալենկոյին՝ «Զենիթին» և Ստեփան Օգանեսյանին՝ «Օրենբուրգից»։ Ի դեպ, Եգիպտոսի Մ-23 հավաքականի դեմ խաղում Օգանեսյանը առաջին անգամ կրելով Ռուսաստանի ազգային թիմի մարզաշապիկը՝ դարձել էր գոլի հեղինակ՝ փրկելով իր հավաքականին պարտությունից։ «Ակումբի ղեկավարությունն ինձ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին փաստաթուղթ ներկայացրեց: Շատ ուրախ եմ դրա համար: Երբեք չեմ մտածել ազգային հավաքականում ելույթ ունենալու մասին: Պարզապես ուշադրություն եմ դարձրել առաջիկա հանդիպումներին»,- հայտարարել էր Օգանեսյանը Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալուց հետո։ Հիշցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս սակայն մերժել էր այն հայտարարելով, որ որոշում է կայացրել խաղալու Հայաստանի ազգային թիմում։ Սևիկյանի քայլը լայն արձագանք էր ստացել ռուսական մամուլում։

Մասնավորապես, խոսվում է, որ Հայաստանը «փախցրեց» ռուսական ֆուտբոլը ներկայացնող հերթական տաղանդին։ Սևիկյանն մեր հավաքականին կմիանա հոկտեմբերի 12-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լատվիայի դեմ խաղին։ Ավելի վաղ շատ էր խոսվում սեպտեմբերին կայանալաիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին Օգանեսյանը կրի մեր ազգային թիմի մարզաշապիկը։ «Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։ Եթե սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, բայց չեմ կարող ասել, որ հանդիպումները դիտել եմ ուղիղ եթերում։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- Metararings։-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հայազգի ֆուտբոլիստը։ Ներկայում Օգանեսյանը հավաքականի մակարդակով հայտնվել է ըստ էության խաղից դուրս վիճակում։ Նա չի հրավիրվել ոչ Ռուսաստանի ազգային հավաքական, ոչ էլ հնարավորություն ունի խաղալու Հայաստանում։ Թե ինչով է պայմանավորված Կարպինի ցուցակից դուրս մնալն՝ այս պահին դժվար է ասել։ Երկրորդ անգամ անընդմեջ Ռուսաստանի հավաքական չի հրավիրվել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Արսեն Զախարյանը։

«Արսեն Զախարյանի` «Ռեալ Սոսյեդադի» հետ պայմանագիր կնքելու գլխավոր պայմաններից մեկը եղել է այն, որ վերջինս այլևս չի խաղալու Ռուսաստանի հավաքականում։ Ընդ որում, այդ մասին պայմանագրի մեջ կոնկրետ կետ կա։ Միևնույն ժամանակ արդեն ՖԻՖԱ-ին հայտ է ուղարկվել, որպեսզի կառույցը թույլ տա Զախարյանին փոխել քաղաքացիությունը և խաղալ Հայաստանի հավաքականում։ Բանակցությունները շարունակվում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Այս տեղեկությունը չէր հաստատվել, սակայն Կարպինի կողմից հավաքականի առաջատար ֆուտբոլիստին երկրորդ անգամ չհրավիրելու որոշումը վկայում է, որ հայ ֆուտբոլիսի շուրջ խնդիրներ կան։

Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Կոպավելկոյին ապա այս ֆուտբոլիստը մեկ ամիս առաջ միայն վերջին պահին էր հայտնվել Կարպինի ցուցակում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ռուսները մտադիր են ամուր պատնեշ սահմանել հայազգի ֆուտբոլիստների համար արգելելով նրանց խաղալ Հայաստանի հավաքականում։ Խոսվում էր նաև, որ Կովալենկոն ցանկություն ունի սեպտեմբերին միանալու Հայաստանի հավաքականին, բայց․․․։ Փաստն այն է, որ Հայաստանի հավաքականի մերժած բոլոր ֆուտբոլիստներն այս պահին տեղ չունեն նաև Ռուսաստանի հավաքականում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում