
Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Արշակ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և 23-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Toyota Iase մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող հիվանդ, ում տեղափոխում էին հիվանդանոց, այլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Հետևեք մեզ Telegram-ում