Հռոմի ստատուտի շուրջ բարձրացված աղմուկը չափազանցված է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆիզմաթ գիտ. թեկնածու, արհեստական բանականության մասնագետ Մարտին Ճերմակյանը։
Ճերմակյանի խոսքով՝ Հռոմի ստատուտը չեմ կարծում վճռական դեր կարող է ունենալ. «Խոսակցությունը, թե Հռոմի ստատուտը Հայաստանին մղում է Պուտինի ձերբակալման՝ ծիծաղելի է։ ՌԴ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ռազմավարական որոշմամբ է, անում են այն, ինչ վաղուց են որոշել։ ՌԴ-ն իր այս մոտեցումը Հայաստանի նկատմամբ որդեգրել է 2011-ից։ ՌԴ քայլերից զարմանալը հիշեցնում է հղի կնոջ 8-րդ ամսում թեստ անելը։։ Բաց ենք թողել բազմաթիվ հնարավորություններ, սա կարող էր տեղի չունենալ։ Արցախը կորուստը տեղի ունեցավ ոչ միայն Ադրբեջանի վայրագության պատճառով, այլ հայկական կողմերի անխոհեմության պատճառով»։









































