Wednesday, 22 07 2026
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին

Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը և Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, որի արդյունքում հայաթափվել է Արցախը։ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ ընդգծել է, որ բռնի տեղահանված արցախահայությունը հայտնվել է սոցիալական ծանր կացության մեջ։ Ստեղծված այս իրավիճակում Հայոց Հայրապետը հատկապես կարևորել է տեղահանված հայորդիների կեցության, կրթական խնդիրների, աշխատանքի ապահովման առաջնահերթությունները։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշել է, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների, ցավի ու նեղությունների մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի մասին, կարևորել է հետևողական ջանքերի ներդրումը դրանց պահպանման գործում։
Հայոց Հովվապետն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և Հայաստանին մշտապես աջակցելու համար։

Իր հերթին՝ նախարար Հեկտոր Հաջջարն ընդգծել է, որ Լիբանանը ևս անցել է նմանատիպ մարտահրավերների միջով և պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Պարոն Հաջջարը տեղեկացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին և հնարավորինս աջակցելու դրանց հաղթահարմանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում