Գրանադան հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի մասին է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հովսեփ Խուրշուդյանը։ Խուրշուդյանի խոսքով՝ Արցախի կարգավիճակն այսօր միջազգային հանրության խնդիրն է. «Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ Սենատում, այցերը Հայաստան՝ դա որոշակի գործընթացի սկիզբ է։ ԱՄՆ-ի կողմից հետևողականություն է իր իսկ արած հայտարարությունները կյանքի կոչելու առումով»։
Խուրշուդյանը իր զայրույթն հայտնեց, թե ինչպես է ռուսական 5-րդ շարասյունը պահանջում, որ ՀՀ վարչապետը չգնա Գրանադա. «Ալիևի երազանքն են իրականացնում»։
Խուրշուդյանը կարծում է, որ ցանկալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվի հենց Գրանադայից առաջ. «Հռոմի ստատուտը պետք է վավերացվի հենց Գրանադայից առաջ, որ Արևմուտքը հասկանա՝ ՀՀ շրջադարձն այլևս անշրջելի է»։