Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինձ համար պարզ է, որ Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսեսուս: Դրա մաս են ոչ միայն ՌԴ–ն, այլև հենց Արևմուտքը:

Այսօր ՄԱԿ–ի առաքելություն է մտել Լեռնային Ղարաբաղ, չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային զոհեր ու աղետներ կանխելով, չէ՞ որ արդեն տևական ժամանակ է կոչեր էին անում, որ դրա կարիքը կա: Սպասել, որ ամբողջ բնակչությունը հեռանա, Ադրբեջանը մի քանի «մարդասիրական» բեմականացումներ անի ու հետո մտնել Արցախ:

Ցավալիորեն, այդ կոնսեսուսը նաև ձևավորվել է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում վարած սխալ քաղաքականության հետևանքով: Դրա մասին արդեն երկու տարուց ավել է, ինչ խոսել ենք մի քանի փորձագետներով: Բայց մարդիկ գերադասում են հեքիաթներ բարի, փրկիչ Արևմուտքի ու չար Ռուսաստանի մասին՝ չհասկանալով, որ հույսդ նախ քո հետ պետք է կապես, երբ դու թույլ, անկարող ես, հավերժ խնդրողի ու խղճահարություն հայցողի դերում, քեզ միայն խղճահարություն էլ բաժին է հասնելու…

Հասկացեք Արևմուտքի համար կան բարի ու չար բռնապետեր, լավ ու վատ, Ալիևը «լավ» բռնապետ է, այս պահին հարմար է ու իր ձեռքը սեղմելու են, իր միջոցով ռուսական գազ են բերելու Եվրոպա ու ասեն դիվերսիֆիկացնում ենք: Իրեն չեն պատժելու նաև նրա համար, որ իր մեջքին կանգնած է Էրդողանը, իսկ Թուրքիան Արևմուտքի գլխավոր գործընկերն է այս տարածաշրջանում: Հասկացեք, որ մեր շահը մենք պետք է պաշտպանենք, մեր երկիրը մենք պետք է պահենք:

Ի վերջո, ինչպես Նժդեհն էր ասում.

«Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում