Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը. ողջունելի և տարօրինակ

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը: Միաժամանակ, Կիպրոսի ԱԳՆ հաղորդագրության մեջ առկա է միտք, որ կիպրական հանրապետությունը դիտարկում է արցախցի տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը:

Կիպրոսի բարեկամությունն ու ջերմությունը աներկբա են: Կիպրոսը այն եզակի պետություններից է, որն ամբողջապես աջակցել է Հայաստանի հանրապետությանը՝ Արցախի և ՀՀ հանդեպ սպառնալիքների պարագայում: Ավելորդ է խոսել հայ և կիպրական բարեկամության պատմական հետքի և հենքի մասին: Այդ առումով էլ, Կիպրոսի ԱԳՆ գնահատականը՝ որ Բաքուն իրականացրել է էթնիկ զտում, միանգամայն ողջունելի է և արդարացի, և գոնե առայժմ բացառիկ է այդ իմաստով: Միևնույն ժամանակ, հասկանալի է նաև, որ Կիպրոսի դիրքորոշումների և գնահատականների հարցում իր դերն է խաղում Հյուսիային Կիպրոսի թուրքական օկուպացիայի հանգամանքը, այդ իրողության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի հանգամանքը: Այդ ամենով հանդերձ, Կիպրոսի դիրքորոշումը ողջունելի է և կարևոր:

Միաժամանակ տարօրինակ է այն, որ դիտարկվում է Արցախից տեղահանվածներին Կիպրոսում տեղավորելու հնարավորությունը: Կասկածի տակ չեմ դնում անկեղծ և բարի, մարդասիրական նկատառումը, բայց դա կարող է ունենալ հակառակ էֆեկտ և նույնիսկ վտանգավոր էֆեկտ, բերելով Հայաստան տեղափոխխված արցախցիների՝ այս անգամ էլ Հայաստանից հեռանալու զանգվածային մղումի, հատկապես, երբ խոսքը այնպիսի պետության մասին է, ինչպիսին Կիպրոսը, որը ԵՄ անդամ պետություն է: Պատկերացնել, որ Հայաստան տեղափոխված արցախցիներից որևէ մեկը չի գեռանա Հայաստանից, անշուշտ միամիտություն և մոլորություն է:

Կասկած չկա, որ շատերը կհեռանան Ռուսաստան, որտեղ ունեն նաև շատ վաղուց բնակվող բարեկամներ, հարազատներ: Սակայն, շատ կարևոր է ոչ թե ձևավորել հեռանալու «այլընտրանքային» ուղղություններ, այլ չհեռանալու, մեր հայրենակիցներին Հայաստանում պահելու, Հայաստանում նրանց կեցության և կյանքի բնականոն ընթացք և պայմաններ ապահովելու համար: Եվ այստեղ բանը լոկ պարզապես այդ խնդիրը լուծելու արժանապատվության գործոնը չէ, և նաև ժողովրդագրական հանգամանքը չէ: Բանը նաև այն է, որ պետք է Հայաստանը պետական «խնամքի» ներքո պահի արցախահայության իրավունքների միջազգային պաշտպանության հարցը, որը պետք է պայմանավորված լինի ոչ միայն Արցախի հարցի որևէ «փակում» թույլ չտալու խնդրով, այլ լայն իմաստով նաև Հայաստանի անվտանգության ապահովման:

Կրկնեմ այն, ինչի մասին խոսել եմ այս օրերին մի քանի անգամ: Մտածել, թե որևէ «թեմա» փակելով Արցախում, Հայաստանը հնարավորություն է ունենալու փակել Հայաստանի հանդեպ ադրբեջանական հավակնոտության որևէ թեմա, մոլորություն է, այն էլ վտանգավոր: Հետևաբար, Կիպրոսի աջակցությունը արժեքավոր և կարևոր կլինի այդ հարցում, օգնելով բռնի տեղահանված արցախահայությանը Հայաստանում պահելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում