Իրանը պաշտոնապես չի արձագանքել Էրդողանի հայտարարությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Էդվարդ Բերուջանյանը։
Բերուջանյանի խոսքով՝ եթե Թեհրանի կողմից Էրդողանի գաղափարը հավանության արժանանա, Իրանը կվնասվի. «Իրան-ՌԴ հարաբերությունները Հրվ. Կովկասում եղել են մրցակցային։ Թուրքիայի ակտիվացումով պայմանավորված Իրան-ՌԴ գործակցության նոր եզրեր են գտնվել։ Իրանը փորձում է գործուն մասնակցություն ունենալ Հարավային Կովկասում։ Վերջին զարգացումների շրջանում ՌԴ-Իրան ինտենսիվ գործակցություն է։ ՌԴ-ն փորձում է ճշտել Թեհրանի տեսակետը Հարավկովկասյան զարգացումներում։ Թուրքիան և ՌԴ-ն առանց Իրանի դիրքորոշման չեն կարող գործողություններ ծավալել տարածաշրջանում»։