
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է եռակողմ հայտարարության դրույթներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական: Տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար, և Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը», – նշել է Պեսկովը։