Ճապոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը նախապատրաստվում են զորավարժությունների, որոնք տեղի կունենան այս տարվա ընթացքում: Այսպիսով, Մոսկվան և Պհենյանը փորձում են հավասարակշռել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս զորավարժությունների անցկացման հնարավորության մասին է հայտնել նաև Արևելյան ռազմական օկրուգի մամուլի քարտուղար Իգոր Մուրգինովը, որը տեղեկացրել է, որ հյուսիսկորեացիների և ռուսների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ ռազմական և ռազմածովային համագործացության զարգացման վերաբերյալ: Փորձագետները նշում են, որ այս տեղեկությունները հրապարակվել են Կուրիլների հարցով Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերություններում առկա հերթական սրման ֆոնին:










































