Հանուն Արցախի 30 տարվա պայքարը մենք կորցրեցինք։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։
Հայրապետյանի խոսքով՝ Արևմտյան Հայաստանը կորցրեցինք ռուսների պատճառով, հիմա էլ Ադրբեջանի տարածքում կորցրեցինք մեր ունեցած ողջ պոտենցիալը. «1 մլն հայ մատաղ արեցինք, հետևանքը սա էր։ Դրանց ունեցվածքը պետք է բռնագանձել և բաժանել ընչազուրկ դարձած մեր հայրենակիցներին։ Ռևանշ լինելու է, ղզիկություն մեր ժողովրդին թող չներարկեն։ Բոլորը՝ Նիկոլից մինչև նախկիններ՝ մի օր մեր բերանից փսխելու ենք։ Սինլքորներ կգտնվեն, որոնք ՖՍԲ-ի նշանը դոշներին կմնան Արցախում, որ լեգիտիմացվի ռուսական ներկայությունը։ Պետք է արձանագրել՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը դուրս է եկել ՌԴ ԳՇ-ից և կրկնել են պարբերաբար թուրքերը»։










































