
Բելառուսում հինգշաբթի՝ սեպտեմբերի 28-ից, ուժի մեջ է մտել ֆիզիկական անձանց կողմից անօդաչու թռչող սարքերի ներմուծման, շահագործման և արտադրության արգելքը․ հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պետական մաքսային կոմիտեին։
Անօդաչու թռչող սարքերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումն այժմ թույլատրվում է միայն կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին՝ մասնագիտական գործունեության նպատակների համար և օրենքի պահանջներին համապատասխան: