Friday, 26 04 2024
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով

Մ.Սարգսյան. Աստանայի գագաթնաժողովը Մեդվեդևի բենեֆիսն է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ-ի միջնորդների առջև խնդիր է դրվել նախապատրաստել հակամարտության վերաբերյալ հայտարարություն, որի տակ Աստանայում կստորագրեն հակամարտության կողմերը և ՄԽ համանախագահները: Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ փորձագետ-քաղաքագետ Մանվել Սարգսյանը նկատեց, որ եթե մի փաստաթղթի տակ այդքան մարդ պիտի ստորագրի, ապա այն կլինի շատ ընդհանուր մի փաստաթուղթ. «Մեդվեդևն էլ շատ հանգիստ ասաց, որ պետք է փորձել ինչ-որ ընդհանուր սկզբունքներ գտնել բոլոր կոնֆլիկտները լուծելու համար, ինչը, իմ տպավորությամբ, նշանակում է սկզբունքների բացակայություն: Իհարկե, ԵԱՀԿ անդամ երկրները կընդգծեն, որ պետք է բանակցությունները շարունակել և խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն արդյունքի հասնելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի մադրիդյան սկզբունքներում ամրագրված ամենաէական սկզբունքներից մեկը` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Սարգսյանի գնահատմամբ, Ադրբեջանն այսօր պատրաստ չէ ճանաչել այդ սկզբունքը, Իլհամ Ալիևն էլ օր առաջ հայտարարել է, որ այդ սկզբունքն իրենց համար անընդունելի է. «Եթե անընդունելի է, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: Կարելի է խոսել ընդամենը միջազգային հանրության դիրքորոշման մասին, որը չի ընդունում ռազմական ճանապարհով հարցի լուծումը, բայց դրանից զատ նա էլ ուրիշ բան չի ընդունում: Բոլորն անխտիր գիտեն, որ Ադրբեջանի կողմից եղել է ագրեսիա, և խախտվել են Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, սակայն այդ մասին ոչ ոք չի խոսում»:
Նման մթնոլորտում, ըստ Մանվել Սարգսյանի, բանակցությունները կարող են արդյունք տալ միմիայն միջազգային հանրության ինչ-որ քայլերի հետևանքով, սակայն միջազգային հանրության հայտարարությունները քաղաքականություն չեն դառնում. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց կողմերին դիպուկահարներին հետ քաշել շփման գծից, սակայն մինչ այժմ ոչ մի գործ այդ ուղղությամբ չի արվել»:
Մանվել Սարգսյանը նկատեց, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների բացակայությունը ցույց է տալիս, որ Մեդվեդևին քարտ բլանշ է տրված, և Աստանայի գագաթնաժողովը լինելու է նրա բենեֆիսը: Սակայն, ըստ քաղաքագետի, եթե ևս մեկ անգամ նշվի, թե կողմերը իրենք պետք է գտնեն լուծման ճանապարհը, կնշանակի, որ կողմերը երբեք չեն գա համաձայնության. «Եթե մենք իսկապես ուզում ենք հանգել լուծման, ապա պետք է փոխենք այն միջազգային մթնոլորտը, որը 17 տարի գոյություն ունի. այդ մթնոլորտում համաձայնության գալ հնարավոր չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում