Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ինչ հարցեր են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը Գրանադայից առաջ

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Դրա վերաբերյալ հաղորդագրությունը համառոտ է՝ քննարկվել են ընթացիկ ռեգիոնալ զարգացումներ և օրակարգային հարցեր: Մասնավորապես ի՞նչ օրակարգային հարցերի մասին է խոսքը, մնում է միայն կռահել: Մինչ այդ սակայն, հարկ է արձանագրել երկու բան: Հայաստան-Թուրքիա ուղիղ հաղորդակցության հանգամանքը անշուշտ կարևոր է, հատկապես հաշվի առնելով ռեգիոնալ նոր իրողությունները, դրանցում Անկարայի դերի աճը, դրան նպաստող աշխարհաքաղաքական հանգամանքները և իրողությունները, ըստ այդմ՝ ուղիղ հաղորդակցության կայուն մեխանիզմի ձևավորման կարևորությունը: Դա անվտանգության ռիսկերի կառավարման հավելյալ հնարավորություն է, որի արդյունավետությունն իհարկե կախված է դրա ուղղությամբ աշխատանքի հմտությունից:

Մյուս հանգամանքը այն է, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի օրը: Իսկ դա պատերազմ էր, որը փաստացի Թուրքիան էր նաև վարում Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի կողմից, թեև անմիջական ներգրավվածությամբ: Իսկ հայտնի է, որ սիմվոլիզմին իր քաղաքականության մեջ շատ մեծ դեր է տալիս թուրքական կողմը, և 44-օրյա պատերազմի հանգամանքն ու դրա ավարտից հետո մի շարք քայլեր թուրք-ադրբեջանական տանդդեմը պլանավորել և պլանավորում է հենց սիմվոլիզմի մղումով, ընդհուպ այն ագրեսիան, որ Բաքուն ծրագրեց և իրականացրեց Արցախի դեմ՝ սեպտեմբերի 21-ի, Հայաստանի հանրապետության Անկախության տարեդարձի շեմին: Որքանով է Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցի բովանդակության վրա  ազդեցություն թողել այդ սիմվոլիզմը, դժվար է ասել և դա հնարավոր է գնահատել միայն խոսակցության բովանդակությանն ու նաև մթնոլորտին, տոնայնությանը ծանոթ լինելու պարագայում: Արտգործնախարարների հեռախոսազրույցից երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը, իսկ դրանից հետո՝ Էրդողանի այցը Նախիջևան և դրա հընթացքում հնչած որոշակի իրարամերժ հայտարարություններ: Մասնավորապես, Էրդողանը հայտարարել էր, որ, եթե Հայաստանը չտա ճանապարհ իր տարածքով, ապա Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը կիրականացնեն Իրանի տարածքով, որը տվել է իր համաձայնությունը, ըստ Էրդողանի:

Այն, որ Իրանն ունի համաձայնություն լինել ճանապարհ, ամենևին նորություն չէ և այդ մասին Բաքուն ու Թեհրանը նույնիսկ ստորագրել են համաձայնագիր՝ ամիսներ առաջ: Այդուհանդերձ Էրդողանի հայտարարությունը Հայաստանում ընկալվեց իբրև հրաժարում «զանգեզուրյան միջանցք» կոչվածի իմպերատիվ ակնկալիքից: Սակայն, նույն Էրդողանը հայտարարել է նաև, որ կա խաղաղության պատեհ հնարավորություն և Հայաստանը չպետք է ձգձգի այն և սպասում են, որ «կամք ցուցաբերի»: Ի՞նչ կամքի մասին է խոսում Էրդողանը, ի՞նչ «կամք» է ակնկալում Էրդողանը Հայաստանից: Սա հարց է, և թերևս բավականին լուրջ մտորումներ պահանջող  հարց: Միևնույն ժամանակ, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցից առաջ տեղի էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և Ֆիդանի զրույցը, ու նրանք խոսել են նաև ճանապարհների օրակարգի մասին:  Միով բանիվ, անկասկած է, որ Հայաստան-Թուրքիա արտգործնախարարների հառախոսազրույցը թերևս էական նշանակություն է ունենալուը Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպման առումով, որտեղ Թուրքիան ներկա չի լինի ուղիղ իմաստով, սակայն կլինի թերևս անուղղակի առումով: Դրա մասին վկայում են հանդիպմանը նախորդող զարգացումները, ընդհուպ Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցը 44-օրյա պատերազմի տարելիցի օրը: Ի դեպ, հնգակողմ հանդիպումը Գրանադայում սպասվում է հոկտեմբերի 5-ին: Այդ օրը Հայաստանում նշում են Ուսուցչի օրը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում