Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ, եթե Հայաստանը չհամաձայնի ճանապարհները բացելուն, ապա Թուրքիայից Ադրբեջան ճանապարհը կանցնի Իրանով: Էրդողանը ասել է, որ Իրանը տվել է դրական ազդակներ: Էրդողանի հայտարարությունը դրական ազդակ է ընկալվում Հայաստանում, առ այն, որ Թուրքիան ոչ թե կփորձի Ադրբեջանի հետ ուժով բացել իր ասած «միջանցքը», այլ կօգտվի Իրանի տարածքով՝ Ադրբեջանի հետ կապվելու համար: Այլ կերպ ասած, Էրդողանի հայտարարությունը դիտարկվում է Սյունիքի ճանապարհների հարցով աշխարհաքաղաքական իրողություններից բխող ռազմական էսկալացիայի վտանգի չեղարկում կամ նվազում: Գործնականում սակայն, պատկերն ըստ ամենայնի այլ է և Էրդողանի հայտարարությունն ընդամենը թուրքական քաղաքականությանը բնորոշ՝ զուգահեռ օրակարգերի միջոցով մեծ մանևրի մեթոդաբանությունն է, որ կիրառում է նաև «կրտսեր եղբայր» Ադրբեջանը:

Ճանապարհների հարցում Էրդողանի դիրքորոշումների առանցքային ազդակ պետք է դիտարկել ոչ թե նրա հայտարարությունը այն մասին, թե Հայաստանի չհամաձայնելու դեպքում իրենք կհաղորդակցվեն Իրանի տարածքով, այլ նրաայցը Նախիջևան: Ալիևի հրավերով Էրդողանի Նախիջևան այցն է առավել նշանային, թե ինչպիսին է թուրքական ռազմավարությունը և դրանից բխող նպատակները:

Թուրքիայի ռազմավարական նպատակը չի սահմանափակվում Կովկասով կամ Մերձավոր Արևելքով, այն ներառում է Կենտրոնական Ասիան, և հենց այդ նպատակն է նաև, որ Թուրքիայի դերը զգակիորեն բարձրացնում է Արևմուտքի համար: Թուրքիան է, որ Կենտրոնական Ասիայում ունի Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությանը հակակշռելու էթնո-քաղաքական, կրոնա-մշակութային ներուժ, ըստ այդմ դրանով իսկ կարևոր գործիք է Արևմուտքի համար, որն ունի Չինաստանին հակազդելու խնդիր: Իրանով հաղորդակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար ընթացիկ կոմունիկացիա է, այն չի կարող լինել ռազմավարական, հետևաբար Սյունիքի հանդեպ ռազմավարական հավակնությունը չի կարող համարել չեղարկված կամ նույնիսկ՝ «հետաձգված»: Սա արձանագրելը ամենևին խուճապի կամ հուսահատության համար չէ, այլ պարզապես զգոնությունը և սթափությունը չկորցնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում