Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից բենզալցակայանում այսօր պայթյուն է բռկնվել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, տուժածների թիվը, ըստ Արցախի ՄԻՊ-ի, այս պահի դրությամբ գերազանցում է 200-ը։
Նշենք նաև, որ ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:









































