Saturday, 18 07 2026
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձավ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից հնչած մեղադրանքներին առ այն, որ ՀՀ-ում փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

՛՛Ամենից ցավալին այն է, որ մի իրավիճակում, երբ հայ ժողովուրդը տվել է բազմաթիվ զոհեր, բոլորը տեսնում են, թե ԼՂ-ում ինչ օրհասական վիճակ է, բոլորը տեսնում են, որ ՀՀ անվտանգությունը վտանգված է, Հայաստանի դաշնակից երկրի ԱԳՆ-ն նման հայտարարություն է անում։

Ընդհանրապես, դաշնակից երկրների, բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների ԱԳՆ-ները ծանր իրավիճակում հայտնված պետություններին և ժողովուրդներին ցավակցում և աջակցում են և ոչ մեղադրում՛՛,-ասաց նա:

Ըստ Ռուբինյանի՝ սա հարցի բարոյական կողմն է, մինչդեռ գոյություն ունի նաև հարցի տրամաբանական և փաստական կողմ:

՛՛Փաստը հետևյալն է՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գրեթե բոլոր կետերով խախտվել է։ Այդ իրավիճակը ստեղծվել է, որովհետև Ադրբեջանն ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, հետո հարձակվել է ԼՂ-ի վրա, իսկ ռուս խաղաղապահ զորակազմը ո՛չ իր վերահսկողության տակ է պահել Լաչինի միջանցքը, ո՛չ էլ կանխել է հարձակումը ԼՂ-ի վրա։ Սա է իրականությունը՛՛,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ՀՀ ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, իսկ ՀՀ-ն չստորագրեց ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու՝ վեց ԱԳ նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը, Ռուբինյանը պատասխանեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։

՛՛Ես ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և օկուպացրեց որոշակի տարածքներ։ ՀԱՊԿ-ը՝ մի կառույց, որի պարտականությունն է պաշտպանել իր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ միայն չկատարեց իր պարտականությունը, այլև չֆիքսեց հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա՛՛,-ընդգծեց նա և հավելեց, որ դրանից հետո է տեղի ունեցել Պրահայի հանդիպումը, դրանից հետո է ձեռք բերվել պայմանավորվածությունը ՀՀ ԵՄ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ, և միայն դրանից հետո ՀԱՊԿ-ն առաջարկել է դիտորդական առաքելություն, մինչդեռ ՀՀ-ն չի մերժել այդ առաջարկը։

՛՛ՀՀ-ն պահանջել է ընդամենը մեկ բան՝ եթե գաղափարն այն է, որ ՀԱՊԿ դիտորդները պետք է հսկեն Հայաստանի սահմանները, պետք է ֆիքսել՝ որոնք են դրանք։ Մենք գիտենք՝ որոնք են դրանք, միջազգային հանրությունը գիտի՝ որոնք են Հայաստանի սահմանները, և ՀԱՊԿ-ը պետք է ֆիքսի այդ սահմանները, ինչը տեղի չի ունեցել՛՛,-ասաց Ռուբինյանը: Նա հավելեց, որ տեղի չի ունեցել նաև Ադրբեջանական հարձակման դատապարտում։

Ղազարյանի դիտարկմանը, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ իրավիճակը թեժացել է պաշտոնական Երևանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչն էլ դարձել է վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ չգիտի նույնիսկ՝ ինչպես մեկնաբանել այս հայտարարությունը։

՛՛ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր։ Վերջակե՛տ։ Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը՛՛,-ասաց նա՝ նշելով, որ սեփական պարտականությունները չկատարելու համար կարելի է ամեն ինչ էլ ասել, սակայն փաստերը դրանից չեն փոխվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում