«3+3» ձևաչափը ձեռնտու է Իրանին, որովհետև որևէ ձևաչափում ինքը չկա և ազդեցություն չունի գործընթացների վրա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Պույա Հոսեյնին։
Հոսեյնիի խոսքով՝ «3+3» ձևաչափը ձեռնտու է Իրանին, դրանով կարող է պաշտպանել ոչ միայն իր շահերը, այլ նաև Հայաստանի. «Իրանը անկախ քաղաքականություն է վարում և խաղաղություն է ուզում։ Բանակցություններում Իրանի ներկայությունը կօգնի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, կլինի ՀՀ թիկունքին։ Իրանը և Հայաստանը պետք է ինչ -որ դաշինք կազմեն, որը կամրապնդի տարածաշրջանում անվտանգությունը»։










































