
Կիևը Ուկրաինայի պետական պարտատոմսերի վաճառքի և ֆինանսական միջնորդների օգնությամբ փորձում է լրացուցիչ միջոցներ գտնել պատերազմը շարունակելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ լրատվականի՝ ռազմական ծախսերի 50%-ով ծրագրված ավելացման համար Կիևը կորպորացիաներին և անհատներին վաճառում է ռազմական պարտատոմսեր և այլ երկրների հաշվին վերակառուցում պարտքերը։ Ակնկալվում է, որ այս շաբաթ կսկսվի ուկրաինական պարտատոմսերի հեռակա վաճառքն արտերկրում գտնվող ֆիզիկական անձանց: Միևնույն ժամանակ, ըստ The Wall Street Journal-ի, «պոտենցիալ ներդրումները կդառնան մի կաթիլ այն ծովում, որը Կիևը պետք է լրացնի»: