Իսրայելի կենտրոնական շրջաններից մեկում հիվանդանոցի անձնակազմն ապշել է, երբ մի տղամարդ բժիշկներին հայտնել է, որ վիրահատվել է սեռը փոխելու համար և հիմա հղիության 7-րդ ամսում է: Տղամարդը, որը կին է ծնվել, իսրայելցի տրանսսեքսուալ է:
Ինչպես գրում են իսրայելական թերթերը, բոլորը շոկի մեջ են հայտնվել այն բանից հետո, երբ այդ տղամարդը հայտնվել է հիվանդանոցում: Նշվում է, որ տղամարդու խնդրանքով նրա անձնական տվյալները գաղտնի կպահվեն: Կիրակի օրը նրան դուրս են գրել հիվանդանոցից, քանի որ բժիշկները պարզել են, որ նրա հղիությունը նորմալ է ընթանում: