Փողոց դուրս եկած մի ստվար զանգված մտահոգ է, որոշները ուղղորդված, մի մասն էլ սադրելու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ չի տեսնում. «Հրաժարական չենք տա։Հեղաշրջումը վտանգելու է մեր պետականությունը»։