Վարչապետի օպոնենտները առաջարկում են, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից և դուռ բացի Հայաստանի դեմ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։
Մեհրաբյանի խոսքով՝ այս ամենը հրահրվում է ՀՀ թշնամիների ու նրա ագենտների կողմից. «Բռնության քայլեր ու կոչեր անողներին պասիվ արձագանք է։ Պետությունը պետք է իրեն ձիգ պահի. փողոցներում ախտ է վխտում։ ՀՀ գլխին դամոկլյան սրի նման կախված է Անկախության ու ինքնիշխանության կորստի սպառնալիքը։ Մենք ունեինք մի թշնամի, որին ճանաչում էինք, բայց ունենք ևս մեկին, որին բերել նստեցրել ենք մեր տանը»։